Ազգային ժողովը քննարկում է ՀՀ կառավարության կողմից ներկայացված ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, որ փոփոխությունները մասնավորապես վերաբերում են սերվիտուտի ինստիտուտին կամ ուրիշ գույքից սահմանափակ օգտվելու իրավունքին:
«Բացասական սերվիտուտի հասկացողությունն ենք ներդրել, և գույքային սերվիտուտի շրջանակներում նախատեսվում է, որ գերակա գույքի սեփականատերն իրավունք ունի ոչ միայն ինքնուրույն օգտվել ծառայող գույքից, այլ նաև պահանջել գույքի սեփականատիրոջից, որ նա որոշակի գործողություններ չանի, որը կխանգարի իր կողմից այդ սերվիտուտի իրականացմանը»,-ասաց նա և նշեց, որ սահմանել են անձնական սերվիտուտի տարատեսակներ:
Սուրեն Քրմոյանը նաև հայտնեց, որ գովազդի տեղադրման հետ կապված հարաբերություններ են նաև կարգավորվում օրենքով՝ մասնավորապես ուրիշի գույքի, շենքերի վրա գովազդ տեղադրելը:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ այստեղ նոր բան չի հայտնագործվում:
«Սա հռոմեական քաղաքացիական իրավունքն է, Նապալեոնի քաղաքացիական օրենսդրությունը: Իհարկե, այս նախագիծը կարելի է բարելավել, խմբագրել, ինչ-որ բաներ ճշգրտել, բայց ընթացքից մենք չենք սովորի սերվիտուտի ամբողջ ծավալի իրավունքը քաղաքացիական օրենսգրքում: Այստեղ պետք է վստահենք մասնագետների իրավաբանների կարծիքին»,- արձագանքեց նա:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26