Ֆրանսիան պետք է աջակցի Հայոց ցեղասպանության ճանաչման բոլոր նախաձեռնություններին, այդ թվում և Թուրքիայում, որն ի վերջո պետք է շարժվի ճանաչման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի տարեկան ճաշկերույթի ընթացքում հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է նաև Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը և այս հարցում շեշտել Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի և ծագումով թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրի դերակատարությունը: «Դուք մշտապես տարբերակում եք դրել այս հարցում թուրքական պետության և թուրք ժողովրդի միջև, և դուք ճիշտ եք», ասել է Ֆրանսիայի նախագահը: Այս առնչությամբ Օլանդը հիշատակել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի համարձակությունը այդ կառույցում Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնելու հարցում: Անդրադառնալով Թուրքիայում զարգացումներին՝ Օլանդը հիշատակել է, որ այս տարի լրանում է Հրանտ Դինքի սպանության 10 տարին, ում այրուն Ֆրանսիայի նախագահը հանդիպել էր Թուրքիա կատարած այցի ընթացքում: «Այսպիսով, որն է մեր՝ Ֆրանսիայի պարտականությունն այս հարցում: Մենք պետք է աջակցենք Ցեղասպանության ճանաչմանն օժանդակող բոլոր նախաձեռնություններին, որտեղից էլ դրանք գան, ինչպիսին էլ լինեն: Եվ կարևոր է, որ այս հարցը շարունակվի բարձրացվել հենց Թուրքիայում, որը պետք է շարժվի ճանաչման ուղղությամբ: Այս հարցն առաջ մղելու հարցում բազմաթիվ այլ երկրներ մեզ հետ են»-, նշել է Օլանդը:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44