Ռուսաստանը կշարունակի քայլեր ձեռնարկել՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցման համար։ Այս մասին TASS գործակալության հետ հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։
«2016 թվականի ապրիլին ԼՂ շփման գծում քառօրյա պատերազմից հետո, որը, հրավիրում եմ Ձեր ուշադրությունը, հաջողվեց դադարեցնել շնորհիվ Ռուսաստանի կողմից ժամանակին ձեռնարկված միջնորդության, համանախագահող երկրների կողմից ձեռնարկվեցին իրավիճակի նորմալացմանն ուղղված մի շարք քայլեր»,-նշել է նա՝ հիշեցնելով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովների անցկացման մասին։
«Ցավոք, մինչ այժմ միջազգային միջնորդությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները, այդ թվում զինված միջադեպերի հետաքննման մեխանիզմի ստեղծման և հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդայնման մասին, դեռևս չեն իրագործվել»,-ընդգծել է նա։
«Ընդհանուր առմամբ Ռուսաստանը հանդես է գալիս հօգուտ այն բանի, որպեսզի հանգստությունն ու կայունությունը վերադառնան Անդրկովկաս։ Մենք այլընտրանք չենք տեսնում խաղաղ կարգավորմանը, Մինսկի խմբի գործընկերների հետ համատեղ կշարունակենք ձեռնարկել ջանքեր՝ ուղղված կողմերի դիրքորոշումների մերձեցմանը»,-վստահեցրել է նա։
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15