Ս. թ. մայիսի 14-ին, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացել է արձակագիր, բանաստեղծ Գոհար Մարկոսյան-Կասպերի հիշատակին նվիրված ցերեկույթ և հեղինակի «Պենելոպե» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: «Պենելոպե» վեպը ռուսերեն բնագրից հայերեն թարգմանվել և հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Թարգմանիչ՝ Կարինե Խոդիկյան, հրատարակիչ՝ «Անտարես» ՍՊԸ:
Շնորհանդեսին ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը. լրագրողների հետ զրույցի ընթացքում նա նշել է. «Գոհար Մարկոսյան-Կասպերի ստեղծագործություններն ընթերցել եմ տարիներ առաջ` բնագրով և շատ ուրախ եմ, որ «Պենելոպե» վեպը թարգմանվեց հայերեն: Գոհարը խորը փիլիսոփայական մտածողությամբ հանդերձ ստեղծել է ժամանակին խիստ համահունչ գրականություն: Վստահ եմ, որ «Պենելոպե» վեպը Կարինե Խոդիկյանի թարգմանությամբ կարժանանա հայ ընթերցողի հավանությանը, և թարգմանիչներն ու հրատարակիչները կանդրադարնան Գոհարի մյուս ստեղծագործություններին»:
Միջոցառումը վարում էր «Պենելոպե» վեպի հայերեն թարգմանության հեղինակ Կարինե Խոդիկյանը: Հիշատակի խոսքով հանդես են եկել կինոգետ Դավիթ Մուրադյանը, գրող Ռուսլան Սաղաբալյանը և այլք: Գրողի քույրը՝ Հասմիկ Մարկոսյանն ու ամուսինը՝ Կալե Կասպերը, ներկայացնելով իրենց հուշերը, նաև շնորհակալություն են հայտնել «Պենելոպե» վեպի հայերեն թարգմանությունը նախաձեռնած և իրականացրած անձանց:
Գոհար Մարկոսյան-Կասպերը (1949-2015 թթ.) ծնվել և մեծացել է Երևանում, օպերային երգչի և բալետի արտիստի ընտանիքում: Հետագայում ապրել է Էստոնիայում, գրել՝ ռուսերեն: Բանաստեղծություններ սկսել է գրել դեռևս դպրոցական տարիքից, այնուհետև՝ պատմվածքներ և վեպեր: 1991 թվականին տպագրվել է նրա բանաստեղծական առաջին՝ «Իմ անավարտ Պալատը» ժողովածուն: Նույն տարում տեղափոխվելով Տալլին՝ ամուսնացել է էստոնացի հայտնի գրող, հրապարակախոս Կալե Կասպերի հետ: Գոհար Մարկոսյան-Կասպերը մասնագիտությամբ բժիշկ էր, սակայն նրա կյանքում գրականությունը առանցքային դերակատարում ունեցավ: Նա յոթ վեպի և նովելների ժողովածուի հեղինակ է: Կասպերի ստեղծագործությունները տպագրվել են Սանկտ-Պետերբուրգում և Տալլինում հրատարակվող «Զվեզդա», «Նևա», «Տալլին», «Ռադուգա» ամսագրերում, նաև թարգմանվել՝ էստոներեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, հոլանդերեն: Փարիզի հայկական թատերախումբը բեմադրել է նրա «Գերեզմանաքար» պիեսը: Ամուսնու՝ Կալե Կասպերի համահեղինակությամբ, Գոհար Մարկոսյան-Կասպերը գրել է կոմպոզիտոր Ջոակինո Ռոսինիի մասին գիրք, ինչպես նաև «Սեսիլի մահը» բազմասերիանոց ֆիլմի և մի շարք այլ հեռուստասերիալների սցենարներ:
Հայազգի գրողը կրկնակի արժանացել է Էստոնիայի մշակութային հիմնադրամի ամենամյա մրցանակի՝ «Կարիատիդները» և «Մեմենտո Մորի» վեպերի համար: «Պենելոպե» վեպի համար արժանացել է Յուրի Դոլգորուկիի անվան միջազգային գրական մրցանակի:
Լուսանկարները ներբեռնել այստեղ:
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01