Մովսես Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս մի քանի օրվա ընթացքում ֆեյսբուքում սկսեցին տարածվել գրառումներն այն մասին, թե ինչու՞ է Սերժ Սարգսյանը մայիսի 15-ին մեկնում Վիեննա՝ անցկացնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված մի շարք հանդիպումներ: Բոլորը հասկանում են, որ ամենայն հավանականությամբ կայանալու է հանդիպում նաև Ալիևի հետ: Այդ հանդիպման հնարավորության մասին վերջերս համանախագահները ակտիվորեն խոսում էին, ամենայն հավանականությամբ, նաև ակտիվորեն աշխատել են հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: Ինչևէ, շատերն ասում են՝ գնում է ի՞նչ անի:
Բայց, մյուս կողմից, չգնա ի՞նչ անի:
Արտաքին հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր տիպի բանակցություններում մասնակցելը նախագահի անմիջական պարտականությունն է:
Դրանից բացի, ի տարբերություն այն կարծիքի, թե Ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում ունի՛ և միա՛յն ռազմական լուծում ունի, պետք է փաստել, որ այդ լուծումը կլինի խիստ ժամանակավոր և կոնֆլիկտը կրկին գլուխ կբարձրացնի կողմերից մեկի հզորացման արդյունքում: Դա ձեռնտու է Ադրբեջանին, ինչպես նաև երկու երկրներին զենք վաճառող Ռուսաստանին, բայց ոչ՝ Հայաստանի և Արցախին, որոնք կարող են ոչ միայն պաշտպանել սահանները, այլև նոր տարածքներ վերցնել, սակայն որքանո՞վ դա կարող է համարվել խնդրի լուծում: Իհարկե, չի կարող:
Մինչդեռ խնդրի հենց ոչ ռազմական, այլ դիվանագիտական և միջազգային իրավական նորմերի շրջանակներում վերջնական լուծումը կլինի անժամկետ և մեր սերունդները ավելի մեծ հավանականությամբ կազատվեն պատերազմ կոչվող չարիքի ամենօրյա սպառնալիքից:
Բանակցել-չբանակցելու հարցը մի ասպեկտ էլ ունի. նախ, ՀՀ նախագահը հանդիպում է ոչ թե Ալիև քաղաքացու, այլ Ադրբեջանի նախագահի հետ, և երկրորդ՝ այդ հանդիպումները և բանակցությունները չեն կարող տեղի չունենալ զուտ այն պատճառով, որ վերջինս ոչինչ չի հասկանում կամ ձևացնում է, թե չի հասկանում, կամ չի հաշվում իր բանակի ո՛չ ֆիզիկական, ո՛չ նյութատեխնիկական կորուստները:
Այնպես որ՝ բանակցելն այլընտրանք չունի: Մենք այնքան ռեսուրս չունենք և այնքան անհեռատես չենք, որ հրաժարվենք բանակցություններից և հաջորդ սերունդներին ժառանգենք այդ բեռը»:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34