Դիտորդների աշխատանքը և ընտրություններն արդար կազմակերպելը կարևոր են: Այս մասին Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Հայաստանում Բրիտանական դեսպանության աջակցությամբ անցկացվող «Ընտրական վարչարարության մարմինների կարողությունների ամրապնդում` ընտրական վեճերի լուծման գործընթացների բարելավման նպատակով» ծրագրի շրջանակներում հայտարարեց ընտրական վեճերի լուծման հարցերով միջազգային փորձագետը Ջոն Հարդին Յանգը:
«Ամենակարևորը ընտրական ողջ գործընթացում այն է, որ ապահովվի ընտրությունների արդար անցկացումը, որ ամեն ձայն լսելի լինի: Եթե քվեարկության օրն ինչ-որ հարց է ծագում, անմիջապես պետք է դրան արձագանքել, և դա պարտավոր են անել բոլորը՝ հանձնաժողովները, քաղաքացիական հասարակությունը: Ամեն հարց պետք է լուծվի տեղում, ընտրողներին ականջալուր պետք է լինել»,- ասաց փորձագետը:
Ջոն Հարդին Յանգը նկատեց, թե ընտրություններից հետո հնչող գանգատները, բողոքները նշանակում են, որ դրանք տեղում չեն շտկվել, պատշաճ արձագանք չի եղել: «Ենթադրենք, ձեր տանը հրդեհ է: Առաջինն ի՞նչ կանեք՝ ջուր կլցնե՞ք, թե երկու օր կսպասեք, որ տունն այրվի, ու գանգատվեք, թե քնելու տեղ չունեք»,- նշեց փորձագետը:
Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ ԸՕ-ն բարդ է ու կարող է դրանով իսկ չարաշահումների տեղիք տալ, փորձագետը պատասխանեց. «Անկախ նրանից՝ որքանով է ձևապաշտական գրված օրենսգիրքը, ընտրությունների բուն գործընթացը շատ հասկանալի է, իսկ խնդիրներին անդրադառնալու անհրաժեշտությունը ևս հասկանալի է: Օրենսգիրքը հնարավորություն տալիս է ու անգամ պահանջում, որ հանձնաժողովի անդամները քվեարկության ընթացքում ծագող խնդիրները լուծեն: Մենք բոլորս ենք այս պրոցեսի պահապանները»:
Ջոն Հարդին Յանգը կարևորեց մասնավորապես դիտորների ու ԶԼՄ-ների դերը ընտրական գործընթացում: «ԶԼՄ-ները պետք է «հսկող շան» դեր կատարեն, շատ վճռական է նրանց դերը»,- ավելացրեց փորձագետը:
Նա նաև շեշտեց, որ Հայաստանը բավական մեծ ճանապարհ է անցել, Ընտրական օրենսգիրքը գնալով հղկվում է: Իհարկե, այն «պարզեցնելու տեղ ունի, բայց ժամանակի ընթացքում հարցը կլուծվի»:
Վերջում փորձագետը ընդգծեց, որ ձայների հաշվարկը պետք է արտացոլի ժողովրդի կամքը և դա բոլորի պատասխանատվությունն է, բոլորը պետք է երաշխավորեն, որ ընտրությունները արդար անցկացվեն: «Իսկ եթե այդ գործընթացը ձախողվում է, նշանակում է՝ մենք չենք կատարել մեր այդ գործառույթը: Չարաշահումն անընդունելի է ցանկացած տեղ, հատկապես՝ ընտրություններում: Հուսանք տեղամասերում տեղադրվելիք տեսախցիկները դրանց մի մասը
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55