ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը չափազանցված է համարում գնահատականները, թե ընտրական նոր գործընթացը շատ բարդ է շարքային ընտրողի համար, անհասկանալի: Այսօր լրագրողների հետ զրույցում Տիգրան Մուկուչյանն ասաց, թե կան պարզապես որոշակի ընթացակարգեր, որոնք նորամուծություն են: Խոսքը քվեաթերթիկները չծալելու, դրանք տարբերակելու, ծրարը կիրառելու և այլնի մասին է:
«Համապատասխան հոլովակ է պատրաստվել, ԿԸՀ կայքում կա: Իսկ երբ լինեն առաջադրումները՝ կլինի իրազեկման բնույթի ավելի մեծ արշավ, որը հնարավորություն կտա ընտրողներին քաջատեղյակ պահել նոր ընտրակարգի բոլոր հանգամանքներին»,- նշեց ԿԸՀ նախագահը:
Հարցին, թե կուսակցությունների, դաշինքների կողմից ընտրություններին մասնակցելու գրանցման հայտեր ներկայացվե՞լ են, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, թե այս պահին առաջադրման փաստաթղթեր որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացված չէ:
Ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է հաշվարկվելու ռեյտինգային ընտրացուցակը, քանի պատգամավոր է խորհրդարան անցնելու ռեյտինգային կարգով, Տիգրան Մուկուչյանը նախ հորդորեց մոռանալ «ռեյտինգային» եզրույթը՝ նշելով, որ այն ռեյտինգային չէ, այլ՝ տարածքային, ապա պատասխանեց, որ ամեն ընտրատարածքում ներկայացվելու է կուսակցության համապետական ցուցակ և տարածքային:
«Համապետական ցուցակը բաղկացած է լինելու 2 մասից, որոնցից մեկը ազգային փոքրամասնությունների ցուցակն է: Քվեաթերթիկն էլ ունենալու է 2 երես: Մի կողմում նշվելու է անվանումը, համարը, համամասնական ցուցակի թեկնածուների անունները, մյուս կողմում՝ տվյալ տարածքի թեկնածուների անունները: Ձայների հաշվարկի մեխանիզմի մասին ասեմ. 1. որոշվում է, թե ովքեր են հաղթահարել 5 կամ 7 տոկոսանոց ձայնի շեմը, որոշվում է մանդատների քանակը: Դրանց կեսը բաշխվում է համապետական ցուցակի թեկնածուների, մյուս կեսը՝ տարածքային ցուցակի թեկնածուների միջև: Տարածքային ցուցակների պարագայում հիմք է ընդունվում տվյալ տարածքում կուսակցության ստացած քվեների քանակը: Դրանցով որոշվում է, թե յուրաքանչյուր տարածքում որքան մանդատ է ստանալու տվյալ կուսակցությունը»,– ասաց նա:
Դիտարկմանը, թե տարածքային ցուցակները «փողերի բաժանման» վտանգով լի չե՞ն, ԿԸՀ նախագահը չհամաձայնեց. «Ինչ կապ ունի մեկը մյուսի հետ, ես չեմ կարողանում պատկերացնել»:
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03