«Հայ Յեղափոխական Դաշնակցության» պարագան յուրահատուկ է, քանի որ գաղափարական կուսակցություն է և ունի կայուն էլեկտորատ. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով առաջիկա ԱԺ ընտրություններին:
«Կայունությունը հատուկ է գաղափարական ուժերին, որը շատ շատերը չունեն, և դա մեզ հնարավորություն է տալիս, որ կարողանանք մեր ցուցակը ձևավորել կայուն էլեկտորատի վրա և բազմապատկենք, ավելացնենք»,-ասաց նա և հիշեցրեց, թե կուսակցություններ կան, որ տասնյակ հազարով անդամներ ունեն, բայց ճիշտ պահին լրիվ հակառակ պատկերն է լինում:
«Այդ հարցով Դաշնակցությունն անգերազանցելի է, կտեսնենք, որ ցանկը ամենաբարձրն է հենց Դաշնակցության համար»,-ասաց նա:
Արմեն Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ ցուցակներն արդեն համարյա թե կազմված են:
«Ակնհայտ է, որ ՀՅԴ-ն գնում է առանձին իր ցուցակով, իսկ ռեյտինգային ցուցակները ևս ամբողջացվում են, բոլոր տեղերում ունենալու ենք ներկայացուցիչներ»,-ասաց նա:
Հարցին թե ունե՞ն համապատասխան թեկնածուներ, որոնք «առաջադրվելու են թաղային հեղինակությունների դեմ», ՀՅԴ պատգամավորը պատասխանեց. «Թաղային հեղինակությունների խնդիրը չէ միայն, մենք գիտենք մոտավոր՝ ով ինչպիսի ձայներ զբաղեցնելուն է տիրապետում, և այդ խնդիրը այդքան էլ մեզ համար ծանր չէ: Կան այնպիսի անձինք, ովքեր բացի այն, որ ՀՅԴ անդամ են, ունեն լուրջ հեղինակություն իրենց տարածքներում, ինչը արձանագրել են նաև այլ համապետական ընտրություններին»:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42