Ռուսաստանից փախստականների անվան տակ կեղծ փաստաթղթերով Չեչնիայի բնակիչներ են ուղարկվել Եվրոպա, որոնք այժմ օտար երկրներում ռուսական գործակալական ցանցի մաս են: Այդ մասին հաղորդվում է գերմանական ZDF հեռուստաալիքի «Պուտինի սառը պատերազմը» վավերագրական ֆիլմում, որը եթեր է դուրս եկել չորեքշաբթի երեկոյան, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Փախստականների անվան տակ գործակալների ուղարկման մասին հեռուստաալիքին պատմել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որը ֆիլմում ներկայացված է որպես Իգոր: Նա պատմում է, որ Ռուսաստանը գործակալներին ուղարկում է, որպեսզի նրանք ինտեգրվեն Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մահմեդական համայնքներին և կարողանան «ազդել քաղաքական իրավիճակի վրա՝ Կրեմլի շահերի համաձայն»: Իգորի խոսքով՝ այդ գործակալները «հետևում են ռեժիմի քննադատներին և ծայրահեղական իսլամիստներին»:
«Արդյունքների մասին զեկուցվել է նախագահին, և նա հավանության է արժանացրել դրանք»,- ասել է Իգորը: Նա նաև պատմել է, որ անձամբ է մասնակցել կեղծ փաստաթղթերի պատրաստմանը, որպեսզի Չեչնիայի բնակիչները կարողանան Եվրոպա մեկնել և այնտեղ քաղաքական ապաստան խնդրել:
Ֆիլմի հեղինակն ընդգծում է, որ տեսել է Իգորի ծառայողական վկայականը և ապացույցներ ունի, որ նա իսկապես աշխատել է հատուկ ծառայությունում: Ֆիլմում Իգորի դեմքը փակ է, նրա ձայնը՝ փոխված: Ռուսաստանից հեռանալու մասին որոշումն Իգորը բացատրում է նրանով, որ չէր ցանկանում զբաղվել այդ թվում ընդդիմադիրների դեմ գործեր կեղծելով:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15