Փետրվարի 6-18-ը Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Երևանում սկսել է ուսումնամարզական հավաք:
Մարզիչը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ բռնցքամարտիկները պատրաստվում են Սոֆիայում կայանալիք «Ստրանջա» ավանդական մրցաշարին: Դավիթ Թորոսյանի խոսքով այդ մրցաշարին մասնակցելու են առաջատար մարզիկներ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Կուբայից և այլ երկրներից.
«Այս հավաքին հրավիրվել է 40 մարզիկ: Տարվա կարևորագույն մրցաշարերին մասնակցելու են այն բռնցքամարտիկները, որոնք իրենց կդրսեւորեն լավագույն կողմերով: Ռինգը ամեն ինչ ցույց կտա: Շուտով մենք նոր անուններ կունենանք հավաքականի կազմում, բայց դեռ չեմ շտապում հրապարակել: Սոֆիայի մրցաշարը մեր մարզիկների համար ուժերը փորձելու լավ հարթակ է: Նախատեսում ենք հանդես գալ բոլոր քաշային կարգերում: Այս տարվա գլխավոր ստուգատեսը աշխարհի առաջնությունն է, որը կկայանա օգոստոսի 25-ից սեպտեմբերի 3-ը Համբուրգում:
Մինչ այդ հունիսի 14-26-ը Խարկովում հանդես կգանք Եվրոպայի առաջնությունում: Միջազգային ֆեդերացիայի նոր կանոնների համաձայն` աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք ձեռք բերելու համար բռնցքմարտիկը մայրցամաքային առաջնությունում պետք է մտնի 1/8 եզրափակիչ փուլ: Առաջիկայում սպասվում է նաև երիտասարդների Եվրոպայի առաջնությունը (մինչև 22 տարեկաններ), մարտի 13-22-ը Ռումինիայում:
Նույն տարիքային խմբի Հայաստանի առաջնությունը վատ եղանակային պայմանների պատճառով, անորոշ ժամանակով հետաձգվել է»,- ասել է Թորոսյանը
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44