«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
– Պարոն Մարկեդոնով, ինչի՞ հետ է ավելի շատ կապված Բելառուսի իշխանությունների կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին, ինչո՞վ է բացատրվում Բելառուսի այս քայլը: Խնդիրը Բելառուսի և Ռուսաստանի սրված հարաբերություննե՞րն են, ադրբեջանա-բելառուսական հարաբերությունների սերտացո՞ւմը, և ինչո՞ւ Ռուսաստանը և Իսրայելը չկարողացան կանխել արտահանձնումը:
– Կարծում եմ՝ պատճառների շատ մեծ համալիր կա, որը կապ չունի Լուկաշենկոյի և Հայաստանի ինչ-որ հատուկ հարաբերությունների հետ: Բելառուսը, Լուկաշենկոն փորձում է վարել ուժի հիմնական կենտրոնների միջև խուսանավելու քաղաքականություն, և ցավոք սրտի, այդ գործընթացների մեջ զոհաբերվում է կոնկրետ մարդ, որը դառնում է, ինչպես ասում են, մանրադրամ:
Ինչո՞ւ Ռուսաստանը կամ Իսրայելը չուզեցան կանխել. տարբեր պատճառներով: Իսրայելի պարագան առանձին թեմա է: Կարծում եմ՝ իսրայելցիները պարզապես կփորձեն հասնել հետկուլիսային պայմանավորվածությունների Ադրբեջանի հետ, որպեսզի այդ բանակցությունները չտեղափոխվեն հրապարակային ձևաչափ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Ռուսաստանը չի զբաղվում մարդու իրավունքների պաշտպանության թեմաներով՝ բացառությամբ այն դեպքի, եթե խոսքը Միացյալ Նահանգների մասին է, և կարելի է քննադատել Միացյալ Նահանգներին «երկակի չափանիշներ» կիրառելու համար: Ռուսաստանը այնքան էլ չի սիրում իրավունքների պաշտպանության թեման օգտագործել:
Բացի այդ, պետք է հասկանալ, որ սա ոչ թե հայ-ռուսական, այլ ռուս-բելառուսական հարաբերությունների համատեքստում է: Լուկաշենկոն Բելառուսում, ըստ էության, միակ քաղաքական գործիչն է, որը կողմնորոշվում է դեպի եվրասիական ինտեգրում, ավելի ճիշտ՝ ոչ թե ինտեգրում, այլ պայմանական ասած՝ դեպի այդ վեկտորը, իսկ ընդդիմությունը բոլորովին այլ մոտեցումներ ունի, ուստի Լուկաշենկոյին ավելի շատ բան է ներվում, քան որևէ այլ նախկին խորհրդային պետության առաջնորդի: Ստացվում է՝ պատճառներ չկան ուղղակիորեն Հայաստանի դեմ գործելու, բայց այս ամենի հանրագումարում ստացվում է այն, ինչ ունենք:
Սրանք մեծ խաղեր են, որոնց հետևանքով կոնկրետ մարդ մեղավոր է ճանաչվում՝ առանց որևէ մեղքի: Ինձ թվում է՝ եթե մարդ ուսումնասիրում է տարածաշրջանային կոնֆլիկտները, նա չպետք է քրեական հետապնդման ենթարկվի: Նա լրագրող է, իսկ լրագրողները լինում են աշխարհի տարբեր կետերում: Եթե հիմա բոլորը սկսեն արտահանձնել այն լրագրողներին, որոնք լինում են Մերձավոր Արևելքի հակամարտության գոտիներում կամ Կիպրոսում, Աբխազիայում, ապա մենք պիտի ամեն ինչ թողնենք և զբաղվենք մարդկանց արտահանձնման և արտաքսման հարցերով:
Ավելին՝ այստեղ:
14:03
13:45
13:32
13:13
12:59
12:44
12:19
12:02
11:57
11:44
11:22
11:16
11:06
10:57
10:43
10:38
10:32
10:09
10:01
00:00
11:57 16.06.25
11:22 16.06.25
12:59 16.06.25
10:38 16.06.25
11:06 16.06.25
10:57 16.06.25
10:43 16.06.25
11:44 16.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03