Թուրքիայի Չանաքքալե նահանգի Այվաջըք շրջանում վերջին օրերի ընթացքում արդեն չորրորդ երկրաշարժն է գրանցվել:
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5 մագնիտուդ:
Ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը`ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 7,01 կմ խորության վրա: Երկրաշարժը մեծ իրարանցում է առաջացրել շրջանի բնակիչների շրջանում:
Զոհերի և ավերածությունների մասին առայժմ լուրեր չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Չանաքքալեի նահանգի Այվաջըք շրջանում երկու օրվա ընթացքում գրանցվել էր միանգամից երեք երկրաշարժ` 5.3, 4.2 և 5.2 մագնիտուդ ուժգնությամբ:
Երկրաշարժի հետևանքով տուժել է Չանաքքալեի Այվաջըք շրջանի 12 գյուղ, ավերվել է 298 տուն: Երեխաները, ծերերը և հղի կանայք շտապ տարհանվել են:
Թուրքական «Կարմիր մահիկի» գլխավոր տնօրեն Քերեմ Քընըքը շրջանի բնակիչներին կոչ էր արել օգնության ձեռք մեկնել տուժածներին և հայտարարել, որ «Կարմիր մահիկը» կշարունակի համապատասխան օգնություն տրամադրել աղետի գոտու բնակիչներին:
Թուրք հայտնի փորձագետներից պրոֆեսոր Օվգյուն Էրջանը թուրքական «Սյոզջյու» պարբերականին տված հարցազրույցում նշել էր, որ մոտ ապագայում հնարավոր է խոշոր երկրաշարժ տեղի ունենա Էգեյան ծովի հատվածում և, մասնավորապես, Թուրքիայի՝ երրորդ ամենախոշոր քաղաք Իզմիրում:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15