«Բարգավաճ Հայաստան» 9-րդ համագումարի ժամանակ կուսակցության նորընտիր առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում խոսեց սոցիալ-տնտեսական խնդիրներից՝ նշելով, որ պատրաստ են ցանկացած տնտեսագետի հետ բանավիճել հարցերի լուծման իրենց առաջարկած եղանակների շուրջ:
«Կուտակային կենսաթոշակային ենք վճարում: 40 տարի հետո դրամն արժեզրկվելու է: Մենք կարող ենք սառեցնել կուտակայինը, այդ գումարն օգտագործել թոշակների բարձրացման համար»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:
Ըստ նրա՝ Հայաստանում վերանում է ՓՄՁ-ների ինստիտուտը, իսկ սա նշանակում է, որ հարկային տուրքերը պետք է նվազեցնել, որ մարդիկ ոտքի կանգնեն:
«Ես անգիր արած բառեր չեմ ասում: Ո՞վ կարող է ասել, որ այդպես չէ, սևին ո՞վ կարող է ասել սպիտակ: Մարդը արժանապատիվ պետք է ապրի, ամեն ընտանիք: Մեր առաջնային խնդիրն է, մենք պատրաստ ենք կարգավորել խնդիրները: Բանկերի խնդիրը: 650 հազար ընտանիք ունենք, 1 միլիոն 400 հազար վարկառու: Մարդիկ չեն կարողանում փակել վարկը, երկրորդն են վերցնում, որ տունը, ունեցվածքը չվերցնեն ձեռքից»,- ասաց Ծառուկյանը:
ԲՀԿ նախագահի խոսքով՝ գյուղատնտեսությունն էլ պետք է կարևորվի, առողջացման ծրագիր պիտի ներկայացվի, բիզնեսի համար հավասար պայմաններ ստեղծվեն:
«Երկու տարում ժողովրդի ձեռքը էլ ունեցվածք չի մնալու: Ուստի քայլ-քայլ պետք է կատարենք սա»,- հավաստիացրեց նա՝ նշելով, որ հարցերը միասնական պետք է լուծվեն:
«Մենք պետք է արդարություն, վստահություն ու մրցակցություն ստեղծենք: Բոլորս պետք է անենք, սա մի մարդու բան չի: Ես ասել եմ, որ իմ ժողովրդի առաջ պարտք ունեմ տալու։ Ես պաշտոնի համար չեմ անում, գումարի համար, բոլորդ էլ գիտեք, որ ամեն ինչ ունեմ: Ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել, սպասել։ Հարյուրավոր մարդիկ ճանապարհս են փակում, դռան դեմ են գալիս. սա լավ օրից չի, կարիքի մեջ են, ու ամեն մեկս պետք է օգտակար լինենք: Մեր ազգի մեջ, որ նախանձը չլինի, ամեն ինչ նորմալ կլինի: Փափուկ կյանքից, հանգիստ կյանքից եկել եմ, որ ժողովրդիս ինչ խոսք եմ տվել, իրականություն դարձնեմ»,- վստահեցրեց ԲՀԿ նախագահը:
Ծառուկյանի խոսքով՝ իրենց ծրագիրը պատրաստ է: Նա նաև ասաց, որ ժողովրդի մատից պետք է փուշ հանել, մարդկանց աշխատավարձը բարձրացնել:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55