Իրանի հարյուր հազարավոր բնակիչներ 1979թ. տեղի ունեցած իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ բողոքի ակցիա են կազմակերպել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, հայտնում է Reuters-ը՝ Իրանի պետական հեռուստատեսությանը հղումով:
Աղբյուրը նկատում է, որ լայնազանգված բողոքի ակցիային նախորդել էր Սպիտակ տան պաշտոնական հայտարարությունն առ այն, որ Թրամփն «աչքի տակ» է առել Իրանը:
Նշվում է, որ ցուցարարները բղավել են «Մա՛հ Ամերիկային», կրել են «Շնորհակալ ենք Թրամփին ԱՄՆ իսկական դեմքը ցույց տալու համար» գրությամբ պաստառներ, ինչպես նաև Թրամփին նմանակող ծաղրական արձաններ. այդ ամենն ուղեկցվել է ազգային հեղափոխական երգերով:
Պետական հեռուստատեսությամբ ցուցադրվել են կադրեր, թե ինչպես են մայրաքաղաք Թեհրանում ցուցարարները տրորում Թրամփի նկարները:
Հայտնի է, որ ցույցի ժամանակ ելույթ է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Որոշ անփորձ մարդիկ ու Ամերիկան սպառնում են Իրանին: Բայց նրանք պետք է իմանան, որ սպառնալիքների լեզուն չի ազդում Իրանի վրա: Մենք այնպես կանենք, որ Իրանին սպառնացողները զղջան: Նրանք պետք է սովորեն հարգել Իրանն ու իրանցիներին: Մենք ուժեղ հակահարված կտանք ռազմատենչ քաղաքականությանը»,-հավաքվածներին ասել է Ռոհանին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփն Իրանն անվանել էր «թիվ 1 ահաբեկչական պետություն»՝ սպառնալով չեղարկել ավելի վաղ այդ երկրի հետ կնքված միջուկային համաձայնագիրը:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15