Փետրվարի 10-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնարդ Մաթիաս Քիսլերին: Հանդիպման նպատակն էր խորացնել արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-գերմանական փոխհամագործակցությունը, ինչպես նաև՝ ստեղծել նշված ոլորտում տարածաշրջանային համագործակցության նոր հարթակ:
Ինչպես տեղեկացնում են ԱԻ նախարարությունից, ողջունելով դեսպանին` նախարար Տոնոյանը նշել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն առաջիններից էր, որ աջակցություն ցուցաբերեց Հայաստանին արտակարգ իրավիճակների ոլորտի կայացման հարցում: Այդ աջակցությունից մեկնարկել է ԱԻ ոլորտում երկու պետությունների միջև ակտիվ համագործակցությունը, որի արդյունքն է նաև վերջերս ՀՀ ԱԻՆ-ի և ԳԴՀ կառավարության ներքին գործերի նախարարության դաշնային տեխնիկական օգնության բյուրոյի միջև ստորագրվելիք հուշագիրը: Նախարարը շեշտել է, որ արտակարգ իրավիճակների ոլորտը մարդասիրական բնույթ ունի, ուստի թույլ է տալիս օգտագործել տարածաշրջանային համագործակցության ողջ ներուժը:
«Տարածաշրջանային քաղաքական քարտեզը ճանաչելի չէ ճգնաժամերի և աղետների համար, դիմակայունությունը աղետներին և ճգնաժամերին, դրանց արագ արձագանքումն ու հետևանքների վերացումը սահմաններ չեն ճանաչում, ուստի այս ոլորտում տարածաշրջանային համագործակցության մեկնարկը միջազգային խոշոր կառույցների հովանու ներքո ժամանակի հրամայական է», - նշել է ԱԻ նախարարը՝ որպես համագործակցության ձևաչափ առաջարկելով համատեղ ուսումնավարժությունների հնարավոր անցկացումը:
Կողմերը քննարկել են նաև փորձի փոխանակման հնարավոր մեխանիզմներն ու ծրագրերը, ԳԴՀ-ի կողմից աջակցությունը Հայաստանում կամավոր փրկարարական շարժումների կազմակերպման հարցում և այլն: Նախարարի հետ զրույցում դեսպանը կարևորել է հուշագրի շրջանակներում աջակցությունը Գերմանիային ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի փորձը փոխառելու հարցում:
Եզրափակելով հանդիպումը՝ կողմերը պայմանավորվածություն ձեռքբերեցին խորացնել առկա համագործակցությունն ու աշխատել փոխգործակցության աշխարհագրական սահմանների ընդլայնման ուղղությամբ:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55