Ծանր հիվանդությունից հետո մայիսի 14-ին` երեկոյան 75 տարեկան հասակում մահացել է անվանի հայ գեղանկարիչ, կերամիկ Արշոն (Արշավիր Կիրակոսյանը): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նկարչի հոգեհանգստյան արարողությունը կկայանա մայիսի 16-ին` ժամը 17:30-20:00` Թևոսյան 10բ հասցեում գտնվող (Ջրվեժ տանող ճանապարհին) հոգեհանգստի սրահում:
Արշոն նկարել սկսել է 7 տարեկանից: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1982 թ.-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1993-2011 թթ.-երին դասավանդել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում:
Ներկայումս նկարչի ստեղծագործական ժառանգության կեսից ավելին վաճառված է: Նկարչի աշխատանքները պահպանվում են աշխարհի տարբեր թանգարաններում, ցուցասրահներում և մասնավոր հավաքածուներում (Անգլիա, Կանադա, ԱՄՆ, Ռուսաստան, Լատվիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հոլանդիա), ինչպես նաև ՀՀ տարբեր պետական հաստատություններում (Սարդարապատի թանգարանում, Հայաստանի գեղարվեստի ֆոնդում և այլուր):
Արշավիր Կիրակոսյանի ստեղծագործությունները հայկական գեղանկարչությունը հարստացրել են նոր կենսական երանգներով, պատկերման հնարքներով և գույների յուրօրինակ համադրումով:
Արշոն նկարահանվել է «Պատմության 36 պահապանները» ֆիլմում`մարմնավորելով Մեսրոպ Մաշտոցին: Ստեղծագործում էր գրեթե բոլոր ժանրերում` գեղանկարչությունից մինչև գրաֆիկա, կերամիկայից մինչև քանդակագործություն:
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01