«Հայկական ժամանակ»-ը գրել է.
«Գեղարքունիքի մարզից ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը նորից որոշել է մասնակցել խորհրդարանական ընտրություններին և ՀՀԿ-ի ցուցակով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել նույն մարզում։
- Պարոն Արզաքանցյան, ինչո՞ւ որոշեցիք կրկին առաջադրվել։ Եվ դա ձե՞ր որոշումն էր, թե կուսակցությունն է ձեզ առաջարկել։
- Իմ որոշումն էլ է, կուսակցության որոշումն էլ է։ Կիսատ գործեր կան, ես իմ աշխատանքները պիտի հասցնեմ մինչև վերջ։
- Դուք 2 անգամ պատգամավոր եք եղել, այդ ընթացքում ինչ-որ օրինագիծ ներկայացրե՞լ եք, խորհրդարանական գործունեությամբ զբաղվե՞լ եք, որ հիմա նորից ուզում եք պատգամավոր դառնալ։
- Ոնց չեմ ներկայացրել։ Օրենքի շատ փոփոխություններ ենք արել, որ իրենց արտադրած ապրանքները արտահանելու և արտադրելու ժամանակ կարողանան մեծ արտոնություններ, ֆինանսական աղբյուրներ ունենալ ու կամպանիաների հետ կարողանան ուղիղ պայմանագրեր կնքել ու իրենց բիզնեսն իրենց չափով զարգացնել։
- Դա ի՞նչ օրենք էր։
-14 տարի է անցել, ես չեմ հիշում։
- Դուք տեղյա՞կ եք, որ ռեյտինգային ընտրակարգը, որով ցանկանում եք առաջադրվել, նախկին մեծամասնականը չէ: Հիմա դուք այդ ընտրատարածքում կարող եք ամենաշատ ձայները ստանալ, բայց կուսակցությունը որոշի մեկ ուրիշին պատգամավոր դարձնել։ Եվ ձեզ ընդամենը օգտագործեն ՀՀԿ-ին ձայն բերելու համար։
- Ամեն ինչ հնարավոր է։ Ես մասնակցելու եմ ե՛ւ ինձ համար, ե՛ւ կուսակցության համար։
- Ձեր «Գրեյթ Վելլի» ընկերությունը սնանկացավ, հիմա ի՞նչ բիզնես ունեք Հայաստանում։
- «Գրեյթ Վելլիի» հետ ես 9 տարի է, կապ չունեմ։ Ես ունեմ իմ բրենդները, որոնք տվել եմ «Գրեյթ Վելլիին» օգտագործելու, հիմա տալիս եմ այլ ընկերություններին և փոխարենը գումար եմ ստանում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01