Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը և ՀՀ վարչապետի՝ Ռուսաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին առնչվող հարցեր: Ընդգծվել է, որ այդ ուղղությամբ արդեն իսկ առկա են առաջընթաց քայլեր:
Բարձր գնահարելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մակարդակը՝ Կարեն Կարապետյանը կրկին նշել է, որ առկա է մեծ ներուժ մի շարք ուղղություններով դրանք խորացնելու համար: Այդ առումով, վարչապետը կարևորել է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծումը, որը հնարավորություն կտա ռուսական կապիտալը համատեղ նախագծերի միջոցով ներգրավել հայաստանյան բիզնեսում, նպաստել առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը և գոհունակությամբ նշել, որ ռուսական կողմի հետ արդեն իսկ հստակ քայլեր են իրականացվում գյուղտեխնիկայի մատակարարման գործընթացի ուղղությամբ:
Կարեն Կարապետյանը և Մաքսիմ Սոկոլովն անդրադարձ են կատարել տրանսպորտային ոլորտում համագործակցությանը, ենթակառուցվածքների բարելավմանն ու զարգացմանը, Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գուտու ստեղծման ծրագրին և դրանում ռուսական ընկերությունների ներգրավմանը վերաբերող հարցերի:
ՌԴ տրանսպորտի նախարարն ընդգծել է, որ Մեղրիում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտին ռուսական բիզնեսի համար կարող է լավ հարթակ հանդիսանալ իրանական շուկայի հետ առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությամբ: Սոկոլովի խոսքով՝ այս ծրագիրը փոխշահավետ կարող է լինել բոլոր կողմերի համար:
Կարեն Կարապետյանը և Մաքսիմ Սոկոլովը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ գործակցությունը և նոր թափ հաղորդելու երկկողմ առևտրատնտեսական կապերին:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44