«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի անդամներս ջերմորեն շնորհավորում ենք կազմակերպության հիմնադիր նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, բոլորիս կողմից սիրված ու վստահված, հասարակության մեջ իր աշխատասիրությամբ և ինքնատիպ անհատականությամբ հայտնի Խաչիկ Ասրյանի ծննդյան տարեդարձը` մաղթելով նրան քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, ազգային-պետական-հայրենասիրական անբասիր գործունեության մեջ հայրենիքի լուսավոր հորիզոններ տանող արծվային անխափան թռիչք:
Խաչիկ Ասրյան ազգային և հասարակական գործչի քսանհինգ տարվա հայրենանվեր գործունեությունը սկսվել է «Նժդեհյան գայլախումբ» ջոկատով, շարունակվել «Սյունաց Արծիվների» հետ` Գարեգին Նժդեհի մասունքների մոտ տված սրբազան երդումով և է՛լ ավելի նպատակային ու հաստատուն օծվել Եռաբլուրում՝ հանրապետության ողջ տարածքում հիմնադրած 301 մասնաճյուղերով՝ որպես հզոր հայրենասիրական շարժում: Խաչիկ Ասրյան պետական գործչի «Իմ միջոցով՝ ազգիս համար» կարգախոսը ուղենիշ է բոլոր արծիվներիս համար: Նա մեզ առաջնորդում է հայ ժողովրդի կարիքի բոլոր ճանապարհներով՝ այնտեղ առանձնացնելով ամենակարևորն ու սրբազանը` ազգային բանակի կողքին լինելու ներքին հրամայականը: Սահմանամերձ համայնքներ, տարբեր զորամասեր ու մարտական հենակետեր, հանդիպումներ զինվորների, հրամանատարների ու վետերանների հետ` ողջը նվիրված սերնդի գաղափարական հայրենասիրական դաստիարակությանը: Շուրջ 2000 միջոցառում… Այս բոլորի թիկունքում հայրենատեր քաղաքացին ու սրտացավ մարդն է կանգնած, որի խոսքին, ոգուն, նվիրատվություններին ու պարգևներին միշտ էլ սպասում են անձկավ ու սիրով: Մենք Խաչիկ Ասրյանի հետ միասին անցյալ տարվա ապրիլյան թեժ օրերին կամավոր զինվորագրվեցինք հայրենիքի պաշտպանության գործին: Թե մեկ ամսվա ընթացքում, որպես «Հայոց Արծիվներ» ջոկատի հրամանատար, ինչպիսի հոգատարությամբ ու սրտի ցավով էր մոտենում մեզնից յուրաքանչյուրին, դա զգալ ու նրա կողքին լինել էր պետք… Խաչիկ Ասրյանը ղեկավարում է նախարարության մասսայական սպորտի ոլորտը: Բազմիցս առիթ է եղել մասնակցելու Ծաղկաձորում և այլուր նրա ղեկավարությամբ կազմակերպված մասսայական մարզական միջոցառումներին: Նման աշխատասիրություն և պատասխանատվություն միայն նրանից կարելի է սպասել ու պահանջել: Խաչիկ Ասրյանի խոսքը գործ է, իսկ գործը` միշտ կատարյալ: Այսպիսին է արդեն քառասունյոթը բոլորած երեք հրաշալի զավակների հայր, հոգատար և սիրող ամուսին ու որդի, իր արծիվներին մեծ և հզոր քրիստոնյա Հայաստանի կառուցմանն ուղղորդող մեր առաջնորդը` Խաչիկ Ասրյանը:
Շնորհավո՛ր ծնունդդ, Խաչի՛կ Ասրյան: Քո ոգու պատգամը Հայաստանին և Հայաստանի սերը Քեզ:
Անսասան հավատով՝
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության Խորհուրդ
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26