Հանրապետության 7 համայնքներում փետրվարի 12-ին համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներն արդեն պարզ են. համայնքապետերը հիմնականում վերընտրվել են: Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղում հաղթել է դաշնակցական գործող համայնքապետ Արտաշես Սաֆարյանը: 337 ընտրողից ընտրություններին մասնակցել է 272 քաղաքացի: Գործող համայնքապետի օգտին քվեարկել են 145-ը, իսկ անկուսակցական մյուս թեկնածուի՝ Գրիշա Գրիգորյանի օգտին՝127 -ը:
Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում նույնպես հաղթել է գործող համայնքապետը: Ընտրություններին մասնակցած 310 ընտրողից 206-ը քվեարկել են նրա օգտին, 5 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, իսկ մնացած 99 հոգին իրենց ձայնը տվել են մյուս թեկնածուին՝ անկուսակցական Գրիշա Մկրտչյանին:
Արարատի մարզի Նոյակերտ համայնքի ՀՀԿ-ական համայնքապետը եւս վերընտրվել է: Այստեղ պայքար ընթանում էր գործող համայնքապետ Հովհաննես Հարությունյանի եւ անկուսակցական Էդուարդ Սարգսյանի միջեւ: Ընտրելու իրավունք ունեցող 1529 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 747-ը, որոնցից գործող համայնքապետի օգտին են քվեարկել 691-ը, Էդուարդ Սարգսյանի օգտին՝ 52-ը:
Իսկ Շիրակի մարզի Արեւիկ գյուղը նոր համայնքապետ ունի՝ ՀՀԿ-ական Վարդգես Մելքոնյանը: Ընտրություններին մասնակցած 868 քաղաքացուց նրա օգտին է քվերակել 530-ը, իսկ մյուս երկու թեկնածուներից Դավիթ Թուսիկյանի օգտնին քվեարկել է 200 ընտրող, իսկ անկուսակցական Համլետ Հարությունյանի օգտին՝ 78 ընտրող:
Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում էլ ՀՀԿ-ական համայնքի ղեկավար Վարդիթեր Գասպարյանը պարտվել է անկուսակցական, ինքնառաջադրված Հովհաննես Պողոսյանին: Վարդիթեր Գասպարյանը ստացել է 277 քվե, իսկ համայնքի ղեկավարը՝ 262:
Իսկ Սյունիքի մարզի Վարդավանք համայնքի 74 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 49 ընտրող: Նրանցից 13-ը իրենց ձայնը տվել են միակ թեկնածու դաշնակցական Համլետ Թորոսյանին: Ընտրողներից 35-ը դեմ է քվեարկել թեկնածուին:
Արմավիրի Վարդանաշեն համայնքում էլ ընտրվել է միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ական Արթուր Մանուկյանը:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26