Մենք անհավանական պայքար պետք է տանենք հանուն Հայաստանի քաղաքացու, հանուն մեր ազատության և ինքնիշխանության: Այս մասին այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագրի ստորագրման արարողությունից հետո իր ելույթում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Այսօր պատմական օր է Հայաստանի Հանրապետության արդի պատմության մեջ: Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն այնքան շատ են, որ մենք պետք է իրար միանանք: Եվ այսօր մենք մեկնարկն ենք տալիս նոր որակի, նոր խարիզմայի, նոր ղեկավարության շարժման: Ժառանգությունը ամեն ինչ պետք է անի, որ այս պայքարը պսակվի հաջողությամբ»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
Իր խոսքի վերջում «Ժառանգություն» նախագահը հաջողություն մաղթեց մյուս բոլոր ընդդիմադիր դաշինքներին և կուսակցություններին:
Հիշեցնենք, որ այսօր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը ստորագրել են ընտրություններին դաշինքով մասնակցելու հուշագիր: Բացի այդ երեք քաղաքական գործիչներից և նրանց քաղաքական ուժերից, «Օհանյան-Հովհաննիսյան-Օսկանյան» դաշինքում են «Ժողովրդական», «Արդարություն» կուսակցությունները, «Միացյալ հայեր», «Կարմիր բերետներ» և «Անկախ դատարաններ» ՀԿ-ները։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55