Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնել է ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջին բանակցությունների համար, հայտնում է RIA Novosti-ն: Թռիչքից առաջ Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նոր նախագահի հետ իրենք ունեն Մերձավոր Արևելքում գոյություն ունեցող սպառնալիքների և հնարավորությունների ընդհանուր հայացքներ: Գագաթնաժողովը պլանավորված է չորեքշաբթի օրը: Իսրայելի վարչապետը պատրաստվում է նաև բանակցություններ վարել փոխնախագահ Մայք Փենսի, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և հանրապետականների ու դեմոկրատների այլ առաջնորդների հետ: «Ես մեկնում եմ Վաշինգտոն Թրամփի հետ շատ կարևոր հանդիպման։ Իսրայելի և ԱՄՆ-ի միջև դաշինքը միշտ եղել է շատ ամուր, իսկ այժմ այն կդառնա ավելի ամուր: Նախագահ Թրամփը և ես ունենք ընդհանուր հայացքներ ոչ միայն այս տարածաշրջանից դուրս եկող սպառնալիքների նկատմամբ, այլ նաև հնարավորությունների»,- ասել է Նեթանյահուն լրագրողներին: «Մենք կքննարկենք այդ թեմաները և կխոսենք բազմաթիվ ոլորտներում Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների զարգացման մասին»,- հայտնել է նա: Ավելի վաղ այցի հիմնական թեման Նեթանյահուն անվանել էր Իրանի կողմից սպառնալիքը, Սիրիայի իրավիճակը և պաղեստինցիների հետ հարաբերությունները:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15