Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ 17.01.2017թ.-ին Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:
Քննությամբ պարզվել է, որ 17.01.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնի ՊՊԾ ջոկի վարորդ Արտյոմ Ա.-ն Տաշիրի զորակոչային տեղամասին հարակից տարածքում հասարակական կարգը և ձմեռային հերթական զորակոչի անվտանգությունն ապահովելու ընթացքում քաղաքացի Կարեն Ա.-ից պահանջել է իր Վոլկսվագեն Պասսատ մակնիշի ավտոմեքենան չկայանել հիշյալ զորակոչային տեղամասին հարակից արգելափակված տարածքում: Վերջինս, սակայն, չի կատարել ոստիկանի օրինական պահանջը, ինչի համար հրավիրվել է Տաշիրի բաժին` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով: Տեղեկանալով այդ մասին` Կարեն Ա.-ի բարեկամ Մհեր Ա.-ն հարձակվել է Արտյոմ Ա.-ի վրա, հարվածել նրա գլխին, պատռել հագուստը և դիմել փախուստի: Նշված հանցավոր արարքը կատարելու կասկածանքով Մհեր. Ա.-ն կալանավորվել է:
Քրեական գործի նախաքնության ընթացքում Մհեր Ա.-ն ոստիկանի հետ տեղի ունեցած միջադեպը բացատրել է նրանով, որ Արտյոմ Ա.-ն մինչ այդ վիճաբանել է իր մոր հետ և հարվածել նրան: Դրանից հետո է Մհեր Ա.-ն հարվածել ոստիկանության աշխատակցին: Իր և ոստիկանի միջև տեղի ունեցածի մասին Մհեր Ա.-ի մայրը, իր հերթին, հաղորդում է տվել ոստիկանության Տաշիրի բաժնում:
ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26