Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարևոր դեր են խաղալու Հայաստանի ոչ միայն ներքին, այլ որոշակի իմաստով նաև արտաքին քաղաքականության համար: Դրանք ժողովրդավարացման, բարեփոխումների արդյունավետության, քաղաքական կամքի յուրօրինակ ցուցիչ են ծառայելու, որի արդյունքները պրոյեկտվելու են նաև Արևմուտքի հետ ՀՀ հարաբերությունների վրա: Իսկ Եվրամիության ակտիվ ներգրավումն ընտրությունների նախապատրաստման գործընթացում ցույց է տալիս Հայաստանի հանդեպ ուշադրությունն ու այդ հարաբերությունների կարևորությունը Բրյուսելի համար:
Սահմանադրական բարեփոխումների, նոր ընտրական օրենսգրքի համաձայնեցման փուլերում Եվրամիությունը մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին՝ բարձր գնահատելով իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը: Ավելին, ԵՄ-ն համաձայնել է բավական մեծ միջոցներ տրամադրել (7 մլն եվրո) կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման, թափանցիկության ապահովման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման համար: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ նշել է. «Մենք նոր ռեկորդ սահմանեցինք Բրյուսելից ՀՀ փոխանցված դրամական միջոցների առումով՝ շուրջ 62 մլն եվրո աջակցություն, որից, մասնավորապես, 7 մլն եվրոն հատկացվել է հաջորդ ընտրությունների նախապատրաստման համար»:
Այս թվերը ցույց են տալիս, որ Եվրամիությունը մեծ կարևորություն է տալիս Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին և պատրաստ է ամեն կերպ աջակցել դրանց հաջողմանը: Ավելին, այս թվերը հետևողական համատեղ աշխատանքի արդյունք են, քանի որ ԵՄ-ն առաջնորդվում է «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով, և տրամադրվող գումարի չափն աստիճանաբար աճել է՝ հիմնվելով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, առաջընթացի, արդյունավետության վրա: Իսկ դա, իր հերթին, վկայում է Եվրամիության համար Հայաստանի վստահելի գործընկեր լինելու մասին:
2013թ.-ին եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու Հայաստանի որոշման հրապարակումից հետո շատերը խոսեցին ՀՀ-ԵՄ հարաբերություններում անվստահության առաջացման, մեկընդմիշտ եվրաինտեգրման հնարավորությունը կորցնելու և այլնի մասին: Սակայն դրան հաջորդած տարիների հետևողական աշխատանքը հանգեցրեց նրան, որ այժմ բանակցվում է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիր, որի համաձայնեցումը նախատեսվում է ավարտել այս տարվա գարնանը: «Հույս ունենք, որ 2017թ. Շրջանակային համաձայնագիրն իրականություն կդառնա, հեռանկարը բավականին լավատեսական է. բանագնացները շատ մոտ են համաձայնագրի կնքմանը»,- ասել է Սվիտալսկին: Եվ կարևորն այն է, որ նոր համաձայնագիրը պարունակում է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտին առնչվող դրույթներ: Դա նշանակում է, որ Հայաստանին հաջողվել է եվրոպացի գործընկերների հետ հասնել երկխոսության և փոխադարձ վստահության այն մակարդակի, որն այսօր հնարավոր է դարձրել նոր համաձայնագրի կնքումն ու նման լայնածավալ աջակցությունը ՀՀ ժողովրդավարացման գործընթացին:

Սա դրական միտում է, որը կարևոր է պահպանել և զարգացնել: Այդ հարցում մեծ նշանակություն են ունենալու խորհրդարանական ընտրությունները, իսկ ավելի կոնկրետ՝ դրանց արդարությունը, թափանցիկությունը և ընթացքը:
Սահմանադրական փոփոխություններն ու ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ երկխոսության միջոցով համաձայնեցված նոր Ընտրական օրենսգիրքն ինքը «քայլ առաջ» են ժողովրդավարացման գործընթացում: Եվ դա արդեն իսկ արձանագրում են թե´ եվրոպական գործընկերները, թե´ անմիջապես ընտրությունների դիտարկմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները: «Ընտրական բարեփոխումն իրականացվել է լայնամասշտաբ հանրային քննարկումների և լայնածավալ քաղաքական աջակցության արդյունքում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության շատ զրուցակիցներ մեծապես ողջունել են օրենսդրական փոփոխությունները՝ քաղաքական ուժերի միջև հանրային քննարկումներն ու համագործակցության մթնոլորտը համարելով դրական քայլ՝ ուղղված նախքան ընտրությունները հանրային վստահության մթնոլորտ ձևավորելուն: Նոր օրենսգրքում հաշվի են առնվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում ներկայացված մի շարք առաջարկություններ»,- ասված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության զեկույցում:
Ուստի թափանցիկ ընտրություններ անցկացնելու և հասարակության վստահությունը ստանալու համար առաջին կարևոր քայլն արված է, մնում է հաջորդ՝ ոչ պակաս կարևոր քայլը՝ քարոզարշավի և ընտրությունների պատշաճ անցկացումը: Այդ հարցի կարևորությունը գիտակցում են նաև երկրի իշխանությունները:
«Երբ ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ընթանում էին բանակցություններ Ընտրական օրենսգրքի շուրջ, ապա չի եղել գրեթե մի կետ, որի շուրջ մենք չլինեինք կառուցողական, որտեղ մենք ողջամիտ զիջումների չգնայինք, որպեսզի ունենայինք քաղաքական համաձայնությամբ ընդունված Ընտրական օրենսգիրք: Սա աննախադեպ է ոչ միայն մեր երկրի համար, այլ նաև ընդհանրապես պրակտիկայում: Ուստի, մենք պետք է շատ խնամքով վերաբերվենք մեր ներդրմանն այս գործում»,- ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել է Սերժ Սարգսյանը: Սա որոշակիորեն ցույց է տալիս, որ իշխող կուսակցությունը գիտակցում է դրական փոփոխություններին զարկ տալու, հասարակության սպասումներն արդարացնելու կարևորությունը՝ միաժամանակ կարևորելով դրա նշանակությունը Հայաստանում քաղաքական նոր մշակույթի ձևավորման համար:
Միաժամանակ, հաշվի առնելով արտաքին գործընկերների հետաքրքրությունը, ընտրություններին նախորդած այս ողջ գործընթացի, ինչպես նաև կայանալիք ընտրությունների նկատմամբ՝ դրանք կարևոր փորձաքար են դառնում ոչ միայն ՀՀ ներքին կյանքի, այլև արտաքին հարաբերությունների համար: Այս գործընթացը ցույց տվեց, որ Եվրամիությունը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունները և իր կողմից ջանք է գործադրում դրանց զարգացման համար:
Եթե Հայաստանը կարողանա պատշաճ մակարդակի թափանցիկ ընտրություններ անցկացնել, դա նոր ազդակ կհաղորդի ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ ստեղծելով նոր հնարավորություններ և միաժամանակ եվրոպական գործընկերների գիտակցության մեջ ամրագրելով, որ Հայաստանին էապես տարանջատել Ասոցացման համաձայնագիր ստորագրած ԱլԳ երկրներից կոռեկտ չէ:
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26