«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար այսօր եւս մեկ դաշինք ձեւավորվեց`«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին դեպի քաղաքականություն մղող գաղափարի հիմքում նրան նախընտրական լայն դաշինքի առանցք դարձնելն էր, եւ այդ դաշինքով Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորություն ստեղծելը: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այս իմաստով պլան Բ-ն է: Այստեղ Պաշտպանության նախկին նախարարը, եթե նույնիսկ գլխավորի դաշինքի համամասնական ցուցակը, միեւնույն է չի կարող առանցք լինել: 2013-ի նախագահական ընտրություններում պաշտոնական արդյունքներով 2-րդ, իսկ ժողովրդական համոզմունքի համաձայն` 1-ին տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը ստվեր է գցում Օհանյանի անձի վրա: Միեւնույն ժամանակ Հովհաննիսյանը նույնպես չի կարող սույն դաշինքի առանցքը լինել: Նախ նա վերջին պահին միայն միացավ: Բացի այդ, «Ժառանգություն» ամենաժողովրդական դեմքը` Զարուհի Փոստանջյանը, բոյկոտել է այս միավորումը եւ երկու օրից իր ասուլիսում բազմաթիվ հիմնավորումներ կներկայացնի դրա համար: Մամուլը ողողված էր հրապարակումներով, թե նախկին ՊՆ նախարարը դարձել է «խաղալիք» ուրիշների ձեռքին: Իսկ այդ ուրիշը ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն էր համարվում: Ստորագրման արարողությունից հետո ԶԼՄ-ների հետ շփումների ժամանակ Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը այդպես էլ չհերքեցին, որ Սամվել Բաբայանն իրենց թիկունքում որոշակի գործունեություն է ծավալում: Օսկանյանի եւ Օհանյանի վախվորած արձագանքների ֆոնին, Սամվել Բաբայանի Tert.am-ին տված պատասխանները, հզոր էին. «Լավ եմ անում, լավ եմ անում… պրոբլեմ ո՞վ ունի, ասեք՝ պատասխանեմ: Վատ բան հո չե՞մ անում, որ էս երկիրը փրկվի»: Բաբայանը երկար ժամանակ կտրված է եղել հայկական քաղաքական իրականությունից եւ, թերեւս, բաց է թողել այն պահը, երբ «գորշ կարդինալները» մնացին անցյալում: Իսկ մեր ժամանակներում, նույնիսկ Հայաստանում, որտեղ քաղաքական ուժերի գործունեությունը շատ հեռավոր կերպով է քաղաքականություն հիշեցնում, «գորշ կարդինալ» դառնալու փորձն իսկապես անհեռանկարային զբաղմունք է: Եւ դա ապացուցելու համար ընդամենը համամասնական ցուցակի շուրջ ծավալվող կարճատեւ մի գործընթաց պահանջվեց: Հ.Գ. Համաձայնագրի ստորագրումից հետո Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի «վրա» մարդիկ էին դրված, որոնց հանձնարարված էր թույլ չտալ երկու նախկին նախարարների շփումը լրագրողների հետ: Բայց որքան էլ այդ անձինք Օհանյանին եւ Օսկանյանին հորդորում էին «Սահմանափակվել», միեւնույնն նրանք շարունակում էին հարցերին պատասխանել: Սրա համար Սամվել Բաբայանի խիստ նկատողությանը կարժանանան բոլորը` եւ երկու նախարարները, որ ժամանակին չսահմանափակվեցին, եւ երիտասարդները, որ լրագրողների ձեռքից Օհանյանին եւ Օսկանյանին ժամանակին չփախցրեցին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01