Մի խումբ թուրք զինվորականներ, որոնք Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո հրաժարվել են վերադառնալ հայրենիք, ընտանիքների հետ Նիդեռլանդներից քաղաքական ապաստան ստանալու դիմում են խնդրել: Այս մասին հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Նիդեռլանդների փախստականների և քաղաքացիության գրասենյակը սպաներին և նրանց ընտանիքներին թույլատրել է 18 ամսով մնալ երկրում, քանի դեռ քննվում են նրանց քաղաքական ապաստան տրամադրելու դիմումները:
Հոլանդական NRC պարբերականը հայտնել է, որ զինվորականները, որոնց թիվը չի հստակեցվում, մերժել են Անկարա վերադառնալու թուրքական կողմի կոչը: Որպես իրենց որոշման պատճառ նրանք ընդգծել են, որ Թուրքիայում չի մնացել արդար դատավարության հնարավորություն: Պարբերականի տվյալներով` Նիդեռլանդների իշխանությունները դրական չեն տրամադրված զինվորականներին վերադարձնելու Թուրքիայի պահանջի նկատմամբ:
NRC-ին հարցազրույց տված թուրք պաշտոնյաները զինվորականներին «արդար դատելու» երաշխիք են տվել: Միաժամանակ նրանք հայտարարել են, թե անընդունելի են համարում, որ ՆԱՏՕ-ում իրենց գործընկեր Նիդեռլանդները դասալիքների համար դառնան «ապահով նավահանգիստ»:
Նիդեռլանդների հանրային հեռուստաընկերությունը հայտնել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո 100-ից ավելի թուրք սպաներ Արևմտյան Եվրոպայի երկրներից ապաստան ստանալու դիմում են տվել:
Հայտնի է նաև, որ Գերմանիայում ՆԱՏՕ-ի ռազմաբազաներում գտնվող 40, իսկ Բրյուսելում ՆԱՏՕ-ի ռազմաբազայում 86 թուրք զինվորականներ հրաժարվել են վերադառնալ երկիր:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15