Ակնհայտ է, որ գալիք խորհրդրանական ընտրությունների արդյունքները մեծապես կախված են լինելու ռեյտինգային թեկանածուներից և քանի որ իշխանությունները իրենց առջև խնդիր են դրել՝ արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպել, ապա մեր հայրենի օլիգարխները պետք է հրաժարվեն նախկին ընտրությունների ժամանակ կիրառած ավանդական մեթոդներից և փորձեն ընտրություններում իրենց քաղաքական ուժի հաղթանակը ապահովել, առավել ժողովրդավարական և ընտրողին ճիշտ կողմնորոշող ճանապարհով: Նխընտրական քարորարշավի մեկնարկին ընդդառաջ քաղաքական ուժերի և դաշինքների ռեյտինգային թեկնածուները իրենց ընտրատարածքների բնակիչների քվեն ստանալու համար փորձում են նոր՝ ավելի քաղաքակիրթ ձևով ու հանրային վստահություն վայելող գործունեությամբ հաղթել իրենց մրցակիցներին: Օրինակ «Քեթրինի» Միհրանը պարբերաբար իր համայնքի փոքրիկների համար անվճար համերգներ և գեղեցիկ միջոցառումներ է կազմակերպում իր իսկ միջոցներով բացված Ձմեռային այգում, իսկ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը որոշել է ընտրություններում ՀՀԿ-ի ու իր հաղթանակը ամրագրել՝ բոլորովին նոր, նույնիսկ միջազգային պրատիկայում երբևէ չկիրառված մոդելով: Ալեքսանյանը անակնկալ կերպով այցելում է իրենց ազատ ժամանակը սեղանի խաղերով զբաղվող մարդկանց և հետաքրքիր առաջարկությամբ հանդես գալիս: Հատկապես նարդու սիրահարներին՝ պատգամավորը բավականին գայթակղիչ խաղադրույք է առաջարկում, ըստ որի եթե մրցակիցը պարտվի Ալեքսանյանին, ապա պետք է նվազագույնը 100 ձայն ապահովի պատգամավորի օգտին, հակառակ պարագայում Ալեքսանյանը պարտավորվում միանվագ 10000 դոլար վճարել այդ երջանիկին: Ըստ իս սա բավականին ուշագրավ դրվագ է, որը մի կողմից վկայում է, որ Սամվել Ալեքսանյանը այս խաղի հիանալի գիտակ է և համեստությունից ելնելով չի բարձրաձայնում այս ճչացող փաստի մասին, իսկ մյուս կողմից ընտրողին կաշառելու ավելի ազնիվ և համեմատաբար ընկալելի մեթոդ է, քանզի քաղաքացին ինքն է որոշում փորձել իր ուժերը թե հրաժարվել անչափ գրավիչ խաղադրույքից: Առայժմ հստակ տեղեկություններ չկան այսօրինակ ֆորմատով կայացած առաջին խաղից, բայց եթե այս ռազմավարությունը իրոք կենսունակ դուրս գա և Ալեքսանյանը առավել թվով ձայներ հավաքի, ապա չի բացառվում, որ Հայստանում նարդին նոր թափ կստանա և մեծ մասայականություն կվայելի, ընդսմին նաև պաշտոնապես կբացվի նարդու ֆեդերացիա և ապագայում շախմատի օրինակով կդիտարկվի նարդու ընդգրկումը հանկրթական առարկների ուսուցման շարքում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55