«Ես կանգնած եմ լինելու յուրաքանչյուր գյուղացու կողքին, ով անարդարացիորեն զրկված կլինի ջրից, կամ կհանդիպի այլ խոչընդոտի, որ կառաջացնեն ոլորտի պատասխանատուները»,- այս մասին Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում ասել է ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ոռոգման շրջանին ընդառաջ Արմավիրի մարզպետարանում կազմակերպված հանդիպմանը հրավիրված են եղել մարզի համայնքների ղեկավարները, ովքեր իրենց հուզող հարցերը ներկայացրել են ՋՏՊԿ նախագահին և մարզպետ Աշոտ Ղահրամանյանին:
Համայնքների ղեկավարների բարձրաձայնած խնդիրները, հիմնականում, վերաբերել են խմելու և ոռոգման ջրի մատակարարման ցանցերի վատթար վիճակին կամ բացակայությանը:
Արսեն Հարությունյանը լսել է բոլոր խնդիրները և խոստացել հնարավորինս սեղմ ժամկետներում ՋՏՊԿ մասնագետների հետ քննարկել դրանք և լուծումներ առաջարկել:
«Ես՝ որպես ոլորտի պատասխանատու, ամենաշատն եմ ուզում, որ բոլոր համայնքներն ապահովված լինեն ոռոգման ջրով, սակայն պետք է իրատես լինել: Շատ համայնքներում խորհրդային տարիներից մնացած ջրագծերն արդեն հնացել են, որոշներում ընդհանրապես ցանց չկա: Այս բոլոր խնդիրները կարգավորելու համար ահռելի գումարներ են հարկավոր: Իմ այցի նպատակներից մեկն էլ բոլոր խնդիրների գույքագրումն ու առաջնահերթությունները հստակեցնելն էր: Փուլ առ փուլ կփորձենք լուծումներ գտնել»,- ասել Ա. Հարությունյանը:
Բարձրացված խնդիրներից մի քանիսը լուծումներ են ստացել հենց տեղում: Օրինակ՝ Տարոնիկ համայնքում, որտեղ 1992 թվականից ի վեր խմելու ջուր չկա, մարտի 10-ից կմեկնարկի նոր պոմպակայանի շինարարությունը: Այս մասին խոստացել է նաև մարզպետ Ղահրամանյանը:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26