Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել Է, որ Մինսկի ոչ բոլոր ակնկալիքներն են արդարացել հետխորհրդային տարածքում ինտեգրացումից, բայց երկիրը շարունակում է մնալ դրա ակտիվ կողմնակիցը, հաղորդում է TASS գործակալությունը:
«Մեր երկիրը միշտ Էլ առաջատար դիրք Է գրավել հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացներում՝ կանգնած լինելով Անկախ պետությունների համագործակցության, Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետության, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության ակունքներում»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով Կենտրոնաեվրոպական նախաձեռնության ազգային համակարգողների կոմիտեի փետրվարի 14-ի նիստում:
Նախարարն ընդգծել Է, որ «մեր ոչ բոլոր ակնկալիքներն արդարացան, բայց մենք մնում ենք տարածաշրջանում ավելի սերտ տնտեսական ու սոցիալական ինտեգրացման ակտիվ կողմնակիցներ հանուն մեր ընդհանուր բարօրության»:

