Տարիներ առաջ ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում դեպք է տեղի ունեցել, որի մասին հայտնի է դարձել միայն այժմ: 2011 թվականի նոյեմբերի 14-ին Միրտլ Բիչ քաղաքի հրշեջ ծառայության աշխատակիցներն ահազանգ են ստացել որովայնի հատվածում ուժեղ ցավեր ունեցող կնոջից (911 ծառայություն ստացվող զանգերին արձագանքում են նաև հրշեջները, եթե նրանք ավելի մոտ են գտնվում շտապօգնության աշխատակիցներից և ի վիճակի են ցուցաբերել անհրաժեշտ օգնությունը):

AdMe.ru-ն գրում է, որ Մարկ Հադենն ու նրա թիմը ժամանել են ահազանգ հնչեցրած կնոջ մոտ և պարզել, որ վերջինս պետք է ծննդաբերի, սակայն նրան հիվանդանոց հասցնելու ժամանակ չկա: Այսպիսով՝ հրշեջը, որն արդեն 2 երեխա ուներ, ստիպված է եղել ինքնուրույն ընդունել ծնունդը:

Երբ երեխան ծնվել է, Մարկն անգամ պատկերացում չի ունեցել, որ գրկել է իր ապագա դստերը: Մի քանի ժամ անց տեղական հիվանդանոցում կինը պաշտոնապես հայտնել է, որ հրաժարվում է երեխայից, քանի որ նրան դաստիարակելու հնարավորություն չունի:
Երկու օր անց աղջիկը հանձնվել է Հադենների ընտանիքի խնամակալությանը, իսկ մեկ տարի անց նրանք պաշտոնապես որդեգրել են երեխային:
Ռեբեկայի մայր Բեթ Հադենը դասավանդում է դպրոցում, և այժմ աղջիկը հաճախում է այդ դպրոցին կից մանկապարտեզը: Աղջիկը ջերմ հարաբերություններ ունի իր ավագ եղբայրների հետ, որոնք 12 և 14 տարեկան են: Երեխայից չեն թաքցնում` ինչպիսի հանգամանքներում է նա ծնվել:

«Մենք երբեք չենք թաքցնում Ռեբեկայից նրա ծնվելու պատմությունը: Եթե հարցնեք նրան` ինչպես է նա ծնվել, կպատասխանի, որ «հայրիկն իրեն օգնել է ծնվել շտապօգնության իր ավտոմեքենայում»: Այժմ այդ բացատրությունը բավական է: Մեծանալու ընթացքում նա ավելի շատ հարցեր է տալիս և ավելի շատ բան է իմանում: Սակայն, երբ մեծանա, չէի ցանկանա ցնցել նրան այն փաստով, որ ինքը որդեգրված է», - ասել է Մարկը:


«Վերջիվերջո, նա գիտի, որ մեր դուստրն է և որ մենք սիրում ենք նրան՝ ինչպես հարազատ երեխայի: Այո, երբեմն հարազատ երեխաներն ընտանիք են գալիս այլ ծնողներից», - հավելել է նա:

20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15