ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԳԴՀ տրանսպորտի և թվային ենթակառուցվածքների Դաշնային պետքարտուղար Նորբերթ Բարթլեին: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհաշինության, տրանսպորտային ուղևորափոխադրումների, թվային ենթակառուցվածքների ոլորտներին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է այս ոլորտներում իրականացվող պետական քաղաքականությունը և ընթացիկ ծրագրերը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև պետական-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով գերմանական փորձի, տեխնիկական ներուժի և գերմանական ընկերությունների ներգրավման հարցի շուրջ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև միասնական տրանսպորտային համակարգ ստեղծելու, կառավարելու և շահագործելու գործում գերմանական տրանսպորտային օպերատորների ներգրավման հնարավորությանը:
Քննարկվել են նաև թվային ենթակառուցվածքների և թվային հավելյալ արժեք ունեցող ծառայությունների և բովանդակությանն առնչվող հարցեր:
Ողջունելով հայկական կողմի նախաձեռնությունները՝ Նորբերթ Բարթլեն հավաստիացրել է, որ իրենց իրավասությունների շրջանակում կնպաստեն երկկողմ համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը:
Հանդիպման ավարտին նախարար Վահան Մարտիրոսյանը ԳԴՀ տրանսպորտի և թվային ենթակառուցվածքների Դաշնային պետքարտուղար Նորբերթ Բարթլեին հրավիրել է Հայաստան, որը հավանության է արժանացել Ն. Բարթլեի կողմից:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44