Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետը հանձնարարել է ընթացքն ու հատկապես կատարվող աշխատանքների որակը ևս պահել մշտական խիստ վերահսկողության տակ:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները: Վարչական բոլոր շրջաններում կատարվում է խոտհունձ: Այգիներում, պուրակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում տարվում են ընթացիկ մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքում գույքագրվել է 510 վթարային ծառ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է տվյալ ծառերի հետ կապված անհրաժեշտ միջամտության մասին նախապես իրազեկել հանրությանն ու մանրամասնորեն ներկայացնել դրանց անհրաժեշտությունն ու մասնագիտական հիմնավորումները:
«Մեր համաքաղաքացիներին պետք է նախապես տեղեկացնել վթարային ծառերի ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների մասին և գործընթացն ավարտին հասցնել մինչև տարեվերջ: Գործընթացում պարտադիր ներգրավեք նաև ոլորտի տարբեր մասնագետների, բնապահպանների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ընդ որում, նկատի ունեցեք, որ տվյալ աշխատանքներն անհրաժեշտ է օր առաջ սկսել, քանի որ խոսքը մեր համաքաղաքացիների անվտանգության մասին է. պետք է հնարավորին նվազեցնել ուժեղ քամիների դեպքում ծառերի տապալման դեպքերը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության շրջանակում կոմունալ տնտեսության վարչության պետն էլ զեկուցել է, որ համաձայն Երևանի քաղաքապետի կողմից տրված հանձնարարականի, ԱԻՆ-ի հետ համատեղ գույքագրվել են մայրաքաղաքում առկա հրշեջ հիդրանտները և ուսումնասիրվել դրանց տեխնիկական վիճակը: Գույքագրման արդյունքում պարզվել է, որ մայրաքաղաքում առկա է գործող 171 հրշեջ հիդրանտ, ևս 70 հիտրանտ էլ վերակառուցվել և վերագործարկվել են՝ այդպիսով գործող հիդրանտների քանակը հասցնելով 241-ի: Նաև զեկուցվել է, որ մինչև այս տարվա հուլիսի 1-ը կվերակառուցվի և կվերագործարկվի ևս 118 հրշեջ հիդրանտ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է քաղաքաշինական խոշոր ծրագրերի և բազմաբնակարան շենքերի կառուցման շին թույլտվությունների տրամադրման պարտադիր պայմանների մեջ ներառել նաև հրշեջ հիդրանտների առկայության պարտադիր պահանջը և ավարտական ակտերը տրամադրել բացառապես դրանց առկայության դեպքում: Հանձնարարվել է նաև այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը պահել մշտական հսկողության տակ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
18:22
18:03
17:47
17:22
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
11:33
11:24
10:46
10:27
10:02
20:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35