YouTube-ում հայտնվել է ռուս երգիծաբաններ Վովանի և Լեքսուսի հեռախոսազրույցը ուկրաինացի երգչուհի Ջամալայի հետ: Վերջինս հաղթող ճանաչվեց «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում:
Նշենք, որ եգիծաբանները Ջամալային են զանգահարել մրցույթից առաջ, ներկայացել որպես Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի օգնականներ և հարցեր ուղղել նրան «1944» երգի վերաբերյալ, ինչպես նաև հետաքրքրվել, թե արդյոք երգչուհին պատրաստվում է համերգներով հանդես գալ Ռուսաստանում և Դոնբասում գտնվող ուկրաինացի ուժայինների համար: Ներկայացնում ենք հեռախոսազրույցի թարգմանությունը.
- Այս օրերին սադրանքների չե՞ք ենթարկվել:
-Ոչ, ոչինչ չկա: Ռուսական ալիքներից են ցանկանում հարցազրույց վերցնել, բայց մենք նրանց անտեսում ենք: Մենք արդեն բոլորին քարոզել ենք, որպեսզի քվեարկեն մեր օգտին: Բոլորն ասում են, որ այս տարի այսպիսի ուղերձն անհրաժեշտ էր: Շատերն են նշում: Ուկրաինայի և Ղրիմի թաթարների հարցը բոլորին էլ անհանգստացնում է, բոլորը հետաքրքրվում են, հարցնում են:
- Սուսաննա (խմբ.` Ջամալայի իրական անունը Սուսաննա է), ես լսել եմ, որ Ղրիմա-թաթարական մեջլիսի դրոշն արգելել են: Դա իսկապե՞ս այդպես է: Դուք այն չե՞ք կարողացել տանել ձեզ հետ:
- Տեսել եմ այստեղ դրոշը: Եթե չեմ սխալվում մրցույթի կազմակերպիչները ներողություն էին խնդրել դրոշը արգելված այլ դրոշների շարքին դասելու համար:
- Իսկ ռուսական պատվիրակության հետ շփվու՞մ եք:
- Ես նրանցից ոչ մեկի հետ չեմ շփվում: Մենք տարբեր հյուրանոցներում ենք գտնվում: Դե ես ողջունել եմ Կիրկորովին, Սերյոժային: Մենք ճանաչում ենք իրար: Բայց ինձ թվում է նրանք ինձնից ավելի շատ են վախեցել, քան ես նրանցից:
- Իսկ եթե հրավիրեն ելույթ ունենալ Ռուսաստանում, կգնա՞ք
- Իհարկե ոչ: Նրանք ինձ դեռևս Պրոմո տուրի շրջանակներում էին հրավիրում, բայց ես ասացի, որ չեմ կարող:
- Իսկ մեր ուժայինների համար պատրա՞ստ եք ելույթ ունենալ:
- Եթե այդպիսի հնարավորություն ընձեռվի, ապա մեծ հաճույքով ելույթ կունենամ:
- Լսել եմ, որ Ձեր երգը` «1944»-ը, գրել եք մեկուկես տարի առաջ: Դա կապված էր այն իրադարձությունների հետ, երբ Ռուսաստանը Ղրիմն իրեն միացրեց: Ավելի տրամաբանական չէ՞ր լինի, եթե այն 2014 անվավեր:
- Այո, այդպես է: Հասկանում եք, այդ դեպքում այն Եվրատեսիլում հաստատ չէր հայտնվի: Այն որպես քաղաքական ակցիա կդիտարկվեր: Ես երկու օր առաջ հանդիպել եմ Եվրատեսիլի կազմակերպիչների հետ: Նրանք շատ էին վախենում: Այդպիսի փորձեր եղել էին Վրաստանի, Հայաստանի հետ կապված: Եթե երգիս մեջ մի փոքր ագրեսիա լիներ, ինձ չէին թողնի ելույթ ունենալ: Դա քաղաքական կարգախոսների արենա չէ: Իհարկե, դա կա, բայց դրա մասին գիտենք միայն մենք, եթե ես դա բարձրաձայն ասեմ, երգը կհեռացնեն: Պետք է շատ խելացիորեն մոտենալ հարցին:
- Գուցե ելույթից հետո ինչ-որ քաղաքական կոչեր անեք: Օրինակ` «Փա՜ռք Ուկրաինային»:
- Ելույթից հետո ամեն ինչ էլ կարելի է, բայց իմ կարծիքով` երգում ավելին է ասված, քան կարծում եք:
- Կարևորը` մենք Ձեզ հետ գիտենք, թե ինչի մասին է երգը:
- Անխոս: Մարդիկ էլ գիտեն:
13:05
12:52
12:38
12:23
12:09
11:55
11:44
11:15
10:48
10:35
10:17
10:01
09:45
09:36
09:29
09:14
09:02
22:15
20:35
19:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18