Ջավախք աշխարհը մշտապես եղել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և Կարապետյանների ընտանիքի ուշադրության կենտրոնում: Տարիների ընթացքում հնարավորությունների սահմաններում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք հասկանալի պատճառներով միտված են հայապահպանությանը, ջավախահայությանը նեցուկ ու ապավեն լինելուն, կրթամշակութային ծրագրերին աջակցելուն:
Մասնավորաբար, պարգևատրվել են Հայաստանում սովորող 100-ից ավելի բարձր առաջադիմություն ունեցող ջավախքցի ուսանողներ, Ջավախքում աշխատող մի քանի տասնյակ հայ ուսուցիչներ, բավարարվել են նաև Հայաստանում սովորող ջավախքցի բազմաթիվ ուսանողների՝ ուսման վարձի հարցում աջակցություն ցուցաբերելու խնդրանք-նամակները, քանիցս աջակցություն է ցուցաբերվել Ջավախքում Տերյանական օրերի անցկացման միջոցառումներին և այլն:
Եվ ահա, ինչպես նախապես հայտարարվել էր, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ հերթական ծրագիրն է կյանքի կոչվելու:
Փետրվարի 24-26-ը ծնունդով ջավախքցի՝ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 200 ուսանողներ իրենց եռօրյա հանգիստը կանցկացնեն Ծաղկաձորում: Ինչպես նախորդ բոլոր եռօրյա հավաքների ժամանակ, այս անգամ էլ ուսանողների համար կկազմակերպվեն ինտելեկտուալ, մարզական, մշակութային բազմազան մրցույթներ ու միջոցառումներ, ճանաչողական էքսկուրսիաներ:
Հ.Գ. Հաշվի առնելով, որ առջևում ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ են, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է նշյալ միջոցառումից հետո մինչև ընտրությունների ավարտը ժամանակավորապես դադարեցնել հիմնադրամի ծրագրերը: Նոր ծրագրերի մասին լրացուցիչ կտեղեկացվի խորհրդարանական ընտրություններից հետո:
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակ
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26