«Ժառանգության» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, մեր ստացած տեղեկությունների համաձայն, երեկ հայերենի քննություն է հանձնել Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելու նպատակով։ Հովհաննիսյանը դրական միավոր է ստացել։ Այս տեղեկությունների պաշտոնական հաստատում չհաջողվեց ստանալ, կուսակցության գրասենյակում հեռախոսազանգերին երեկոյան արդեն չէին պատասխանում։
Հայերենի գիտելիքների ստուգումն իրականացնում է ԿԳ նախարարությանը, իսկ հայերենի իմացության պահանջը սահմանված է ՀՀ ընտրական նոր օրենսգրքով։ Այն վերաբերում է ոչ հայկական կրթության ստացած քաղաքացիներին, որոնք ցանկանում են առաջադրվել ԱԺ պատգամավորի թեկնածու։
Ավելի վաղ նկատել էինք, որ հայերենի քննության հանձնելու օրենսդրական այս պահանջը կարող է վերաբերել քաղաքական դաշտում հայտնի գործիչներից թերևս միայն Րաֆֆի Հովհաննիսյանին։ ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում ծնված գործչի կենսագրական տվյալներում նշվող բոլոր ուսումնական հաստատությունները, որտեղ նա սովորել է, հայաստանյան չեն։
«Ժառանգությանը», ինչպես հայտնի է, միացել է «Օհանյան-Օսկանյան» դաշինքին, և Ր. Հովհաննիսյանը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակում զբաղեցնում է 3-րդ տեղը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հայերենի քննության է հանձնել նաև Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչներից մեկը։ Լա 1990-ականներին հայրենադարձվել է Իրաքից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44