ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունը դիմել է Ներկայացուցիչների պալատի գործընկերներին՝ կոչ անելով միանալ իրենց ու պահանջել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփից ազնվորեն ու ճշմարտացիորեն ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ինչպես նշում է armenianweekly.com-ը, հատուկ այդ նպատակով anca.org/genocide կայքում ներկայացվել է խնդրագիր, որում Թրամփին կոչ է արվում մերժել Թուրքայի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վարած ժխտողական քաղաքականությունը:
«Սա չափազանց կարևոր պահ է: Նոր, սակայն անհամաձայնություններով լի դարաշրջանի սկզբում մեզ հնարավորություն է ընձեռվել օգնել Ամերիկային հրաժարվելու չափազանց երկար ժամանակ ունեցած վատ սովորությունից՝ այն է գերի լինել օտար պետությունների անմիտ թելադրանքներին: Խնդրում եմ, գործի անցեք, նաև խրախուսեք ձեր ընկերներին ու ընտանիքի անդամներին խնդրագրի տակ ստորագրելու հարցում»,-նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ նախագահ Թրամփին ուղղված նամակում կոնգրեսականներ Ֆրենք Փալոնեն, Ջեքի Սփիերը, Դևիդ Թրոթը, Դևիդ Վալադաոն, Ադամ Շիֆն ու Գաս Բիլիրակիսը նշել են, որ որևէ կասկած չկա առ այն, որ 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանության ժամանակ սպանվել է 1.5 մլն հայ:
«Նախագահի կողմից ճանաչումը հարգանքի տուրք կլինի զոհերի հիշատակին, Ցեղասպանությունից մազապուրծ եղածների ցուցաբերած համառությանն ու հաստատակամությանը և ամերիկահայերի բազմաթիվ հետնորդներին, որոնք նպաստել են մեր երկրի ուժեղացմանը»,-նշվում է կոնգրեսականների նամակում:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15