Բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում այսօր կազմակերպված քննարկումը սկսվեց լարված:
Հանդիպման պատճառը 20 ձկնաբուծական հորերի համար պիլոտային ծրագրով առաջարկվող՝ Արարատյան դաշտի ձկնաբուծարաններում փաստացի ջրօգտագործման ավտոմատ, կենտրոնացված, առցանց վերահսկման համակարգի ներդրումն էր, որը կֆինանսավորվի ԱՄՆ Միջազգային Զարգացման Գրասենյակի (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանի ծրագրի և «Կոկա-Կոլա» ընկերության կողմից:
20 հորերից յուրաքանչյուրի համար անվճար տեղադրվող վերահսկման համակարգի արժեքը, ըստ ձկնաբույծների, նախնական 5000 դոլար է: Բացի այդ, նախատեսվում է երկու անգամ թանկացնել ջրօգտագործման արժեքն այն դեպքում, երբ 2013թ. այն արդեն 10 անգամ թանկացել է, որի արդյունքում, ըստ նրանց, մանր ձկնաբուծարանները փակվել են, և հիմա հերթը միջիններինն է ու համեմատաբար խոշորներինը:
Ձկնաբույծները նշում են, թե սկզբում խոստումը գուցե գայթակղիչ լինի, բայց հասկանալի է՝ ինչի համար է:
«Կոկալ -կոլան» մեզ հարցրե՞լ է, որ լավություն է անում։ Ձեր՝ ամերիկացիների լավությունները մենք շատ լավ գիտենք, որ մնացած 540 հորերին արդեն ստիպեք գնել ձեր թանկարժեք սարքերը»,-ասաց ձկնաբույծներից մեկը և հավելեց, թե նախարարությունն էլ իր հերթին «գրանտ է կպցրել» և փող է գրպանում:
«Չշշկռվեք, արա՛, մասնագետ ես, բա ո՞ւր էիր մինչև հիմա»,-մեկ ուրիշ ձկնաբույծ բղավում էր ԱՄՆ ՄԶԳ-ից մասնագետ ներկայացած անձի վրա:
«Եթե ժամանակին տեր կանգնեիք, բանը չէր հասնի սրան, էլ տեղ չկա, հնար չկա։ Զուտ մարդկային, խնդրում ենք՝ մեզ մի՛ օգնեք, ձեր օգնությունը մեզ պետք չի»,-մեկ այլ ձկնաբույծ տեղից բարձրացել և մոտեցել էր Բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանին:
«20 տարի ձկնաբուծության մեջ ենք, հիմա եկել եք՝ սովորեցնում եք ապրել, ընդամենը կարող ենք խնդրել՝ մի խանգարեք: Գնալու ենք մինչև վերջ, նադայել ենք եղել, հանգիստ թողեք մեզ: Երեք տարի լավություն ենք անում, Ձեր ամերիկացի տնտեսական գործակալը 3 մլն դոլար ներդրում պետք է աներ, ո՞ւր ա, նշեք՝ արել է, չի արել, խաբել է: Ո՞վ է ձեզ խնդրել, մանավանդ՝ Կոկա-կոլային, քիթները խոթել մեր գործերում»,- բորբոքվեց մեկ ուրիշը:
«Ինչո՞ւ եք 20 տնտեսության վրա դռբում, կռի՞վ եք գցում: Սարքել եք ամեն ինչը խաբեություն, կործանում եք: Ջրաչափ ունեք, դրեք Կոկա-կոլայի վրա»,-տեղից բղավում էր ևս մեկ ձկնաբույծ:
Բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը կոչ էր անում հանգիստ քննարկել. «Ժողովո՛ւրդ, մենք եկել եք քննարկման, ոչ թե վեճի։ Միջոցներ ենք ձեռնարկում ջրի ևս մեկ կաթիլ խնայելու համար»։
Ըստ նրա՝ նոր ավտոմատ կառավարման համակարգով ավելի շատ ձուկ կարտադրեն:
Ձկնաբույծները հիշեցրին, որ երեք տարի առաջ մեխանիկական սարք են տեղադրել՝ 5 մլն դրամ արժողությամբ, հիմա եկել են և առաջարկում են նոր էլեկտրական սարքեր, ինչը մտահոգիչ է, քանի որ հնարավոր է՝ էլեկտրաէներգիան խափանվի, և տոննաներով ձկները սատկեն, ինչի փորձը տեսել են:
Ձկնաբույծներն անցան շատ ավելի խոշորներին և կարիք հայտնեցին, թե սա տանում է կրկին դաշտը մենաշնորհի վերածելու, քանի որ 100 մանր ձկնաբուծարանների փակումից հետո հիմա էլ հերթը եկել է 100 միջինին, հետո խոշորներին և արդյունքում կմնան միայն, իրենց խոսքով՝ «ակուլանները»:
«Մի օրինակ բերեք, թե որ խոշորներ տնտեսությունն եք մտել, թե՞ դրանք հասանելի չեն ձեզ, դուք չեք հասնի իրանց»,-տեղից բղավեց մի ձկնաբույծ:
Պաշտոնյան նշեց, որ բոլոր տնտեսություններում ստուգումներ իրականցվել են։
«Աշխատանքները շարունակվել են, տեսչական ստուգում ենք անցկացնում, հենց այդ տնտեսություններից ենք սկսելու, որ մյուսներում այդ հարցադրումները չլինեն»,-վստահեցրեց Վահան Դավթյանը:
«Չենք հավատում»,-ամեն կողմից բացականչում էին տնտեսվարողները, ովքեր պնդեցին, որ չեն հանձնվելու և վարչապետից ադեկվատ լուծում են սպասում: 
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26