ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով գյուղացիական վարկերի խնդրին ասաց, որ բոլոր գերատեսչությունները և բանկերը քննարկում են այդ հարցը:
«Բանկերը չունեն 24 տոկոսանոց վարկեր, դրանք ֆինանսական կառույցներ են կարճաժամկետ վարկեր տրամադրող, որոնց ոչ վարկունակ գյուղացին դիմում է անկախ ոչ մի բանից վերցնում է այդ վարկերը: Այդտեղ պետությունը չի կարող ասել՝ չգնաս վերցնես, իսկ բանկերն էլ չեն կարող տրամադրել ցածր վարկ, քանի որ համապատասխան տնտեսությունը գրավադրված է: Լուծում չունեմ, չեմ հասկանում ինչ կարելի է անել»,– ասաց նա՝ ավելացնելով, որ խնդիրը ոչ թե Գյուղատնտեսության նախարարության, այլ բանկերի, Կենտրոնական բանկի հարթությունում։
«Բանկն էլ նույնպես շատ ծանր վիճակում է, բանկերն ունեն անվերադարձելի վարկերի հարց, որոնք արդեն գիտեն չեն վերադարձվի, բայց չգիտեն ինչ անեն: Այստեղ հարցը երկկողմանի է՝ և՛ բանկ, և՛ գյուղացիական տնտեսություն, դրա համար, երևի, դա ամենաբարդ հարցերից է, որի լուծումը ես չունեմ, բայց քննարկման ընթացքում է»,-ասաց նա:
Անդրադառնալով ինտենսիվ այգիներին՝ Իգնատի Առաքելյանն ասաց, որ մենք չունենք այն ծավալի ինտեսիվ այգիներ, որոնք սպառման խնդիր ունենան: «Կա ավանդական այգիներ, կարող է լինել խնդիր, բայց համոզված եմ, որ եթե բերքը որակյալ է և համապատասխանում է շուկայի պահանջներին իրացման խնդիր չունեն անգամ բարձր գնով: Ինտեսիվ այգիները, որոնք ես այցելել եմ, նրանք անգամ չեն արտահանել, քանի որ այստեղ պահանջարկ կար»,-ասաց նա և նշեց, որ ինտեսիվ այգիների պտուղների որակը համապատասխանում է միջազգային չափանիշներին:
Նախարարն ասաց, որ ջերմոցային բարձրակարգ նորագույն տեխնոլոգիաներ կիրառվող ջերմոցատներում արտադրված լոլիկը արտահանվում է առանց խնդրի և միակ խնդիրը Լարսի ճանապարհն է, երբ եղանակային պայմաններից ելնելով փակվում է: «Խնդիր կա բարձր բերքատվության հարց լուծելու, ինչը առավելագույնի հասցված չէ, և խնդիր կա, ինչպես հաշվարկել, որ երբ ունենաս բերքը, շուկայում քո տեղը գտնես»,-ասաց նա:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26