ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ մթերումից կուտակված պարտքը կազմում է 1 միլիարդ 467 միլիոն դրամ և կազմված է մարման ժամանակացույց:
«Իհարկե, հնարավոր չէ անմիջապես մարել այդ պարտքերը՝ ելնելով գործարանների ֆինանսական ճգնաժամային իրավիճակից, բայց մինչև հունիս 90 տոկոսով կմարվի», - ասաց նա և նշեց, որ իրենց հաշվարկով՝ փետրվարին կմարվի մոտ 586 միլիոն, մարտին՝ 415, ապրիլին՝ 160, մայիսին՝ 218 միլիոն դրամ: Նա ասաց, որ հետո արդեն շատ փոքր գումարներ են մնում։
Անդրադառնալով «Վինար» ընկերությանը՝ Իգնատի Առաքելյանն ասաց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու համար դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն:
«Մեզ մի քանի օր առաջ տեղեկացրել են, որ ընկերության պահեստներում կա 12 հազար դեկալիտր սպիրտ, որը ՊԵԿ-ի քննչական վարչությունը կապարակնքել է, պահեստավորել ու տվել մի քանի օր ժամանակ իրացնելու: Եթե ընկերությունը չիրացնի, մենք նորից կխնդրենք որևէ ընկերության, որ գնի դա ու համապատասխան վճարումները կկատարի գյուղացիներին: Այդ քանակը բավարարում է, որպեսզի մենք փակենք «Վինարի» ամբողջ պարտքը, անգամ՝ ավելին, այնպես որ՝ սա լավ նորություն է»,-ասաց նա:
21:03
20:20
19:38
19:04
18:46
18:34
18:15
15:18
14:55
14:36
14:26
14:14
13:56
13:45
13:24
13:04
12:58
12:49
12:25
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44