Արցախում նախագահական համակարգին անցնելը դրական է գնահատել հարցված բնակչության 48 %-ը՝ կարևորելով ռազմական դրության հետ կապված օպերատիվ կառավարման հզորացման անհրաժեշտությունը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նշենք, որ փետրվարի 20-ին ԼՂՀ-ում Սահմանադրության հանրաքվե է անցկացվելու: «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնն այդ առիթով Արցախում հարցում է անցկացրել 1000 ընտրողների և քաղաքական ուժեր ու հասարակական կազմակերպություններ ներկայացնող 30 փորձագետների շրջանում:
Ըստ հարցման՝ ակտիվ ընտրողների 80 %-ը տեղյակ է գործընթացներից, և նրանցից 70 %-ը պատկերացնում ունի հանրաքվեից ակնկալվող նորամուծությունների մասին:
«Նախագահական համակարգին անցնելը դրական է գնահատել 48 %-ը՝ կարևորելով ռազմական դրության հետ կապված օպերատիվ կառավարման հզորացման անհրաժեշտությունը, իսկ 7 %-ը բացասական՝ մեկ ձեռքին իշխանությունը լրիվ տրամադրելու հնարավոր ռիսկերի համար»,- ասաց սոցիոլոգը:
Ըստ նրա՝ Արցախի ընդդիմության մի մասը կողմ է նոր Սահմանադրությանը, բայց մեծ մասը՝ դեմ: Նա նշեց նաև, որ իշխանության որոշ մասն էլ է կասկածամտորեն վերաբերվում հանրաքվեին, քանի որ ցանկացած փոփոխություն կարող է հարվածել իրենց պաշտոնին:
Ադիբեկյանի համոզմամբ՝ Արցախի հանրապետության նախագահական համակարգին անցնելուն կողմ կքվեարկի բնակչության մոտ 80 տոկոսը. «Գերակայող մասը կողմ է, և դրա հիմանական գրավականներից մեկը գործող նախագահի իմիջն է: Նա վստահություն է ներշնչում ժողովրդին և ունի այն բոլոր հատկությունները, որ պետք է նախագահական հանրապետության նախագահին»,- նշեց նա։
Հարցվածների 83 տոկոսը ճիշտ է համարում ԼՂՀ-ի անվանափոխումը Արցախի հանրապետության, իսկ 11 տոկոսը՝ սխալ:
«Հիմնականում երիտասարդներն են դեմ Ղարաբաղ անվանը: Նրանք ցանկանում են կտրվել թուրքական անվանումից, իսկ անվանափոխությունը սխալ համարող 11 տոկոսը դեմ է, քանի որ իրենց ճանաչում են Ղարաբաղ անվանմամբ»,- հայտնեց Ադիբեկյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ ԼՂՀ Սահմանադրության նախագծի ընդունման դեպքում «Ղարաբաղ» անունը ոչ թե փոխարինվելու է «Արցախ»-ով, այլ երկուսն էլ զուգահեռ կիրառվելու են, բայց առավելությունը տրվելու է «Արցախի Հանրապետություն» տարբերակին:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26