Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մամուլի ասուլիսին հայտնեց, որ տարվա սկզբից մեկնարկել են սուբսիդավորման ծրագրերի համար նախատեսված մրցույթները. «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով բյուջեով նախատեսված էր 456 միլիոն դրամի վակցիանաներ գնել՝ տարբեր ախտորոշիչ և համաճարակային պատվաստման գործողությունների համար:
Նա ասաց, որ մրցույթի արդյունքում հաղթող ընկերությունը ներկայացրել էր գին, որից հետո բանակցությունների արդյունքում այդ գները նվազել են. արդյունքում ծախսվելու է 411 միլիոն դրամ` ունենալով մոտ 30 միլիոն դրամի տնտեսում:
Անդրադառնալով պարարտանյութերի խնդրին՝ Իգնատի Առաքելյանը նշեց, որ անցկացրել են շուկայի ուսումնասիրություն և հարցում, որի շրջանակներում հրավիրվել են բոլոր պարարտանյութ ներմուծողներին` մասնակցելու հարցմանը:
«Մասնակցել են 19 ընկերություն թե՛ Հայաստանից, թե՛ դրսից` Գերմանիայից, Անգլիայից, Շվեյցարիայից և Ռուսաստանից: Մեր պահանջը եղավ՝ ընտրել այն ընկերություններին, որոնք կտրամադրեն նվազ գին և չեն հավակնի ստանալ լրացուցիչ վարկ՝ պարարտանյութը բերելու համար: Անցյալ տարի մենք տրամադրել էինք 4 միլիարդ դրամ ցածր տոկոսով վարկ պարարտանյութ բերելու համար, մոտ 2 միլիարդ 110 միլիոն դրամ տրամադրել էինք պարարտանյութի սուբսիդավորման ուղղությամբ: Այս տարի մենք այդ 4 միլիարդը չենք տրամադրում, իսկ սուբսիդավորմանը կուղղվի ընդամենը 900 միլիոն դրամ: Բյուջեով նախատեսված էր 2 միլիարդ 110 միլիոն դրամ, արդյունքում 1 միլիարդ 200 միլիոն դրամ կտնտեսենք»,-ասաց նա:
Իգնատի Առաքելյանն ասաց, որ պարարտանյութերի գնման պրոցեսում հաղթող ընկերություններն են՝ Մասիսում «Բերրիություն» ընկերությունը` 1680 դրամ առաջարկով, ռուսական «Տորգովիյ դոմ» ընկերությունը` 7000 դրամ առաջարկով և պարարտանյութ ներմուծող պարսկական «Վառան գրուպ» ՍՊԸ-ն` 7000 դրամ առաջարկով: Այսպիսով` ծրագրի շրջանակներում գյուղացիների պարարտանյութը կտրամադրվի 600 դրամով: Նախարարն ասաց, որ նպատակահարմար են գտել տնտեսած գումարն ուղղել գյուղացիներին գյուղտեխնիկայով աջակցելուն, քան շարունակել պարարտանյութի գինը նվազեցնել:
21:42
21:03
20:20
19:38
19:04
18:46
18:34
18:15
15:18
14:55
14:36
14:26
14:14
13:56
13:45
13:24
13:04
12:58
12:49
12:25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44