Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ստվերում մնաց ուկրաինական և սիրիական հիմնախնդիրների պատճառով. լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
Նա նկատեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Ռուսաստանը Արևմուտքի հետ հակասությունների մեջ չէ, դեռ ավելին՝ վերջինս ավելի շահագրգռված է, որ Ռուսաստանն ակտիվացնի իր միջնորդական առաքելությունը հիմնախնդրի կարգավորման գործընթացում:
Սերգեյ Մարկեդոնովը տարակուսեց, թե ինչու են Ռուսաստանի միջնորդական առաքելությանը թերահավատորեն վերաբերում, ասում, թե խնդրին վերջնական լուծում չի տրվում: Նա մատնանշեց, որ ԼՂ հիմնախնդրում նախկինում այլ երկրների կողմից հանդես եկած այլ միջնորդական առաքելությունները ևս անհաջողության են մատնվել:
Մարկեդոնովի խոսքով՝ պետք է հասկանալ՝ Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարևոր է, բայց ամենակարևոր հիմնախնդիրներից չէ:
«Նա պատրաստ չէ ամեն ինչ թողնել ու զբաղվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով, եթե կողմերը պատրաստ չեն համաձայնության գալ»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ և՛ Բաքուն, և՛ Երևանը կցանկանային, որ Մոսկվան վերջնական ընտրություն կատարեր: «Բայց դա չի լինի: Չարժե Ադրբեջանին բացահայտ թշնամու վերածել․ դա ձեռնտու չէ առաջին հերթին Հայաստանին»,- ասաց նա՝ հավելելով, որ այդպես Ադրբեջանն առավել կագրեսիվանա:
«Ռուսաստանը կարող է ընտրություն կատարել և կկատարի: Սակայն հարկ է հիշել, որ դա վտանգների հետ է կապված, իսկ ջանքերը կկենտրոնանան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու փորձերի վրա»,- ասաց Մարկեդոնովը:
Նա նաև նշեց, որ սահմանում լարվածության աճը հնարավոր է, պատերազմ հնարավոր է, որովհետև Ադրբեջանը դժգոհ է իրավիճակից:
«Ստատուս քվոն հիմա առավել շատ շահեկան է Հայաստանի համար, քան Ադրբեջանի համար»,- ասաց նա՝ հավելելով, որ Մոսկվայի համար առավել կարևոր է, որ իրավիճակը վերահսկվի և լարվածություն չլինի:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26