2016-ի դեկտեմբերին Հայաստանի դեղատներում Առողջապահության պետական տեսչության անցկացրած ստուգումների ընթացքում 6 780 000 դրամ ընդհանուր գումարով տուգանք է սահմանվել: Այսօրվա դրությամբ այդ գումարից վճարվել է 600 հազար դրամը: Այս մասին նշված է ստուգումների արդյունքների մասին NEWS.am Medicine-ի հարցմանն ուղարկված Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Հակոբյանի պատասխանում: Մեր տեղեկություններով՝ ստուգվել էին միայն Երեւանի դեղատները:
Հաղորդագրության մեջ նշված է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի 2016 թվականի դեկտեմբերի 1-ի հանձնարարականի հիման վրա Առողջապահության պետական տեսչությունը վարչական վարույթ է սկսել՝ «կեղծված եւ նմանակված դեղերի շրջանառությունը կանխելու» նպատակով:
«Հարուցված վարչական վարույթների արդյունքում.
Թվով 45 կազմակերպություններում հայտնաբերվել են 196 անվանում չգրանցված դեղեր: Թվով 47 կազմակերպությունների տնօրենների նկատմամբ ընդհանուր առմամբ կիրառվել է 6 780 000 դրամի տուգանք: Թվով 6 կազմակերպությունների տնօրենների կողմից նշանակված տուգանքները վճարվել են՝ ընդհանուր 600 հազար դրամ (յուրաքանչյուրը՝ 100 հազար դրամ): Թվով մեկ տուգանք բողոքարկվել է Հայաստանի Վարչական դատարանում»,- նշված է ԱՆ պատասխանում:
Մինչդեռ, մեր տեղեկություններով, Վարչական դատարան հայցեր են ներկայացրել եւ պատրաստվում են ներկայացնել եւս մի քանի կազմակերպություններ: Բանն այն է, որ դեղատներն այդ «չգրանցված» դեղերը միանգամայն օրինական հիմքերով ձեռք են բերել ներմուծողներից եւ չեն հասկանում, թե ինչու են իրենց տուգանում, այլ ոչ թե ներմուծողներին:
Մեզ հետ զրուցած դեղատների սեփականատերերի խոսքով՝ իրենք ի վիճակի չեն ամեն անգամ հարյուրավոր անուն դեղերը ստուգել Փորձագիտական կենտրոնի կայքում, ինչպես իրենց առաջարկում է Առողջապահության նախարարությունը: Ի դեպ, ներմուծողներն էլ պնդում են, որ դեղերը չգրանցված չեն, քանի որ կան ԱՆ կայքում հրապարակված դեղերի պետական գրանցամատյանում:
Դեկտեմբերի վերջին առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, մեկնաբանելով դեղատների սեփականատերերի դժգոհությունները, հայտարարել էր, որ կաշառքի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն ե՛ւ տվողը, ե՛ւ վերցնողը, եւ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին հանձնարարել էր դրույթ մշակել չգրանցված դեղերի ներմուծումն ու վաճառքը քրեականացնելու մասին:
news.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26