ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անցկացնում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող՝ «Անասնապահական մթերքի փորձաքննության կենտրոն» ՍՊԸ-ում, «Կենդանական ծագման մթերքի փորձաքննության կենտրոն» ՍՊԸ-ում և «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊԸ-ում. այս երեք ընկերություններն են ապահովում Երևան քաղաքում իրացվող մսի փորձաքննությունները:
Ուժեղացնելով վերահսկողությունը մսի իրացման շղթայի բոլոր օղակներում՝ Ծառայությունը նպատակ ունի կանոնակարգել ամբողջ շուկան և բացառել մսի վաճառքն առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի և անասնաբուժասանիտարական պատշաճ փորձաքննություն անցնելու:
Ներկայումս ընթացող ստուգումների շրջանակներում՝ արդեն հայտնաբերվել են որոշակի ռիսկեր, մասնավորապես՝ վերը նշված ընկերությունների կողմից կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերում հայտնաբերվել են ՀՀ կառավարության 31 մարտի 2004 թվականի N 426-Ն որոշմամբ հաստատված «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման» և «Մսի, մսամթերքների և հումքի վարակազերծման ու ոչնչացման» մասին կարգերով սահմանված նորմերի էական խախտումներ և անհամապատասխանություններ:
Ծառայությունը, շարունակելով հսկողությունը մսի շուկայում և նպատակ ունենալով հեռանկարում ամբողջությամբ անցնելու սպանդանոցային մորթի, կրկին շրջայց է կատարել Խորենացի փողոցի հարակից տարածքի մսի վաճառքի տաղավարներում: Իրականացված վերահսկողության արդյունքում ծառայությունը պարզել է, որ տնտեսավարողները, որոնցից որոշները պայմանագրեր ունեն նաև վերը նշված ՍՊԸ-ների հետ, թույլ են տվել մսի իրացման պահանջների խախտումներ: Մասնավորապես՝ Խորենացի 54/2 հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Մամե Հասանյանի և Խորենացի 54ա հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Ալիխան Հասանյանի տաղավարների հետնամասում՝ պահեստում, առկա է եղել սահմանված սանիտարհիգիենիկ նորմերին ու պահման պայմաններին չհամապատասխանող մսեղիք՝ համապատասխանաբար 272 կգ և 100 կգ: Ծառայությունը կասեցրել է հայտնաբերված մսի հնարավոր վաճառքը, տնտեսավարողներին տրվել են հանձնարարականներ:
Մինչ այս, Ծառայության նախաձեռնությամբ, մի շարք հանդիպումներ են անցկացվել մսի վաճառքի շղթայի օպերատորների, այդ թվում և՝ անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ՝ մորթից մինչև իրացում բոլոր օղակներում առկա խնդիրները վերհանելու և լուծումներ տալու նպատակով: Նրանց խստորեն զգուշացվել է՝ առանց պատշաճ փորձաքննություն կատարելու չտրամադրել անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացություն և ապահովել, որ մսեղիքի վրա լինի անասնաբուժական դրոշմակնիքը՝ սահմանված կարգի համապատասխան:
Հիշեցնելով, որ անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման ապահովման պատասխանատվությունը կրում են կենդանիների սպանդից գոյացած մթերք արտադրող, վերամշակող, իրացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, տնտեսավարողներին հորդորում ենք ձեռնպահ մնալ առանց անվտանգությունը հավաստող փաստաթղթերի, մասնավորապես՝ փորձաքննության եզրակացության, միս ընդունել-իրացնելուց, այլապես, պետական վերահսկողության շրջանակներում, կկիրառվեն պատասխանատվության խիստ միջոցներ:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44