Կիպրոսյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցությունների սեղանի շուրջ հավաքված կղզու Հարավային և Հյուսիսային հատվածների առաջնորդները վիճել են Հարավային Կիպրոսի խորհրդարանի կողմից երկրի դպրոցական ծրագրում «Էնոզիս»-ի տոնակատարությունների ներառման որոշման պատճառով: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Հիշեցնենք, որ Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Կիպրոսի միավորման մասին 1950թ. հանրաքվեի (պատմության մեջ հայտնի է որպես Էնոզիսի հանրաքվե) տարեդարձը տոնելու վերաբերյալ որոշում: Թուրքիայի ԱԳՆ-ն կոշտ քննադատության էր ենթարկել այս որոշումը, նշելով, որ «կիպրոսյան թուրքերի գոյությունը հաշվի չառնող այդ հոգեկերտվածքը կարիք ունի հիմնովին փոփոխվելու, հակառակ պարագայում կիպրոսյան հիմնախնդրի լուծումն է՛լ ավելի կբարդանա»:
Կիպրոսի հույն առաջնորդ Նիկոս Անաստասիադիսը Հյուսիսային Կիպրոսի նախագահ Մուսթաֆա Աքընջըի հետ զրույցում հիշեցրել է, որ Կիպրոսի թուրքերն էլ իրենց հերթին նշում են կղզու՝ թուրքական զորքերի կողմից օկուպացիայի օրը, ինչից հետո լքել է բանակցությունների սրահը, ասելով՝ «ավելացնելու ոչինչ չունեմ»:
Հիշեցնենք, որ հունվարին Ժնևում անցկացվել են Կիպրոսի հիմնախնդրի շուրջ կղզու թուրքական և հունական հատվածների առաջնորդների միջև բանակցությունները: ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժնևյան բանակցությունները նկարագրել էր որպես առաջընթացի համար «պատմական հնարավորություն»: Կիպրոսի կղզին վերամիավորելու նախկինում արված փորձերը տապալվել են:
Բանակցությունների երկրորդ փուլում գործընթացին միացել էին Կիպրոսի անվտանգության երաշխավոր երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Թուրքիայի առաջնորդները:
Կղզին բաժանված է մնում 1974 թվականից ի վեր:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15