Ռուսաստանը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել սահմանադրական հանրաքվեի անցկացումից, որը նախատեսված է փետրվարի 20-ին: Այս մասին TASS գործակալությանը հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության բաժնից:
«Մենք Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն չենք ճանաչում: Ելնում ենք նրանից, որ ԼՂ-ի կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով՝ Մինսկի գործընթացի շրջանակներում: Միևնույն ժամանակ չենք կարծում, որ խաղաղ կարգավորման ընթացքը կարող է կախված լինել «սահմանադրական բարեփոխման» անցկացումից»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

