Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն քննադատել է Կիպրոսի հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի՝ բանակցային սրահը լքելու քայլը:
Այս մասին գրում է թուրքական demokrathaber.org կայքը:
«Հունական կողմի պահվածքը ցույց է տալիս հիմնախնդրի շուրջ բանակցություններում նրանց դիրքորոշումը: Հույները փախչում են բանակցային սեղանից: Եթե ցանկանում են բանակցություն՝ կվերադառնան, եթե ոչ` իրենք գիտեն», - ասել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Կիպրոսի միավորման մասին 1950թ. հանրաքվեի (պատմության մեջ հայտնի է որպես Էնոզիսի հանրաքվե) տարեդարձը տոնելու վերաբերյալ որոշում: Թուրքիայի ԱԳՆ-ն կոշտ քննադատության էր ենթարկել այս որոշումը, նշելով, որ «կիպրոսյան թուրքերի գոյությունը հաշվի չառնող այդ հոգեկերտվածքը կարիք ունի հիմնովին փոփոխվելու, հակառակ պարագայում կիպրոսյան հիմնախնդրի լուծումն է՛լ ավելի կբարդանա»:
Նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ թեմայի վերաբերյալ վեճ է ծագել Անաստասիադիսի և Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի նախագահ Մուսթաֆա Աքընջըի միջև: Կիպրոսի հույն առաջնորդ Նիկոս Անաստասիադիսը Հյուսիսային Կիպրոսի նախագահ Մուսթաֆա Աքընջըի հետ զրույցում հիշեցրել է, որ Կիպրոսի թուրքերն էլ իրենց հերթին նշում են կղզու՝ թուրքական զորքերի կողմից օկուպացիայի օրը, ինչից հետո լքել է բանակցությունների սրահը, ասելով՝ «ավելացնելու ոչինչ չունեմ»:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15