Մայիսի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 260 դեպքի:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը խորհրդակցությանն անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին, ներկայացրեց եղանակի կանխատեսումը: Տնօրենի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին, բացառությամբ մայիսի 19-ի և 21-ի, հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են կարճատև տեղումներ՝ հիմնականում երեկոյան ժամերին: Օդի ջերմաստիճանն այսօր արդեն 2-3 աստիճանով կնվազի: Ջերմաստիճանի նվազումն ու տեղումները պայմանավորված են հանրապետության տարածք ներթափանցած նոր ցիկլոնով:
Լ. Վարդանյանը հայտնեց նաև, որ նախորդ շաբաթ որոշ մարզերում թույլ կարկուտներ են գրանցվել՝ չնչին վնասներով, հակակարկտային կայանները, ըստ անհրաժեշտության, պատրաստ են համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուն:
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի համատնօրեն, փ/ծ գնդապետ Պ. Գյոզալյանն իր զեկույցում անդրադարձավ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ընթացող աշխատանքներին:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Նախարարին զեկուցվեց նաև մարզերում կազմակերպված՝ քաղաքացիական պաշտպանության և հակահրդեհային աշխատանքների թեմաներով ուսումնավարժանքների անցկացման մասին:
ԼՂՀ ԿԱ ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Ա. Հարությունյանը զեկուցեց, որ շրջայց են կատարել բոլոր այն սահմանամերձ շրջաններ, որտեղ պետք է տեղադրվեն հրշեջ-փրկարարական հենակետեր:
Նախարար Երիցյանը հանձնարարեց ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանին և ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանին ակտիվորեն համագործակցել ԼՂՀ ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ, հնարավորինս աջակցել կենտրոնին՝ անհրաժեշտ նորագույն սարքավորումներ տրամադրել և նոր ծրագրեր ներդնել:
Խորհրդակցության վերջում նախարար Ա. Երիցյանը փրկարար ծառայության գնդապետի կոչում շնորհեց ՀՀ ԱԻՆ ՓԾ ծառայության կազմակերպման վարչության պետի տեղակալ Հ. Ադամյանին:
18:22
18:03
17:47
17:22
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
11:33
11:24
10:46
10:27
10:02
20:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35