Հայաստան այցելող ցանկացած զբոսաշրջիկ, բնականաբար, նախօրոք ճշտում և ծանոթանում է այն վայրերին, ուր պետք է այցելի: Ընդունենք` զբոսաշրջիկ եք, և որպես հանգստի վայր, ընտրել եք Սյունիքը, հատկապես` Սիսիանը: Փորձում եք Սիսիանի, նրա տեսարժան վայրերի մասին համացանցից տեղեկանալ, ասենք, օրինակ, Շաքիի ջրվեժի մասին:
Շաքի ջրվեժը գտնվում է Որոտան կիրճում, Սիսիանից 3 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, Որոտանի վտակ` Շաքի գետի վրա: Բարձրությունը 18 մ է: Շաքե անվանումը ստացել է ի պատիվ գեղեցկուհի Շաքեի: Համաձայն ավանդության, մի զավթիչ, տեսնելով Շաքեի գեղեցկությունը, սիրահարվում է և հրամայում նրան բերել իր մոտ: Ըստ լեգենդի, հայուհին, չկամենալով ենթարկվել զավթիչի բռնությանը, գցում է իրեն մի բարձր ժայռից: Անկման պահին գեղեցկուհու երկար զգեստը քամուց բացվում է և վերածվում ջրվեժի, որը և անվանել են Շաքիի ջրվեժ:
Շաքին Հայաստանի ամենաբարձր ջրվեժն է: Անհիշելի ժամանակներից ջրվեժն այցելուներին գրավել է իր յուրօրինակ գեղեցկությամբ: Շաքեի ջրերը միշտ էլ օգտագործվել են հիդրոէներգետիկ, գյուղատնտեսական, կենցաղային և այլ նպատակներով: Սակայն վերջին 4-5 տարում ջրառեսուրսի մեջ հնարավոր էկոլոգիական թողքը չի ապահովում ջրվեժին անհրաժեշտ ջրի քանակությունը, և այն, որպես այդպիսին, չի գործում:
Օրերս զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում «Շաքի ՓՀԷԿ»-ի և Հայաստանում ներգնա տուրօպերատորների միության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանդիպմանը «Շաքի ՓՀԷԿ»-ը ներկայացրել է ցերեկային և գիշերային ժամերի աշխատանքների նախնական կարգավորման ծրագիրը: Քննարկվել են Շաքիի ջրվեժը զբոսաշրջային նպատակներով առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունները, ինչպես նաև՝ ջրվեժի տարածքում անհրաժեշտ զբոսաշրջային ենթակառուցվածքներ ձևավավորելու հարցը, նշվել է նաև, ենթակառուցվածքների ձևավորումը իրականացնել գործող ՀՀ օրենսդրության համապատասխան:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55