ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է ՀՀ Կոտայքի մարզի Արզական գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ վարել է բաց դաս` Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրվան ընդառաջ : Նախարարը նշել է, որ հանդիպման համար առիթ է հանդիսացել նաև գիրք նվիրելու օրը, որը, ըստ Լևոն Մկրտչյանի, գեղեցիկ ավանդույթ է դառնում: «Գիրքը շատ կարևոր է, և այն իրար նվիրելով` մարդիկ փոխանցում են քաղաքակրթությունների կողմից դարերի ընթացքում ստեղծած կարևոր և արժանի արդյունք»,-նշել է նախարարը և դիմելով ավագ դպրոցի աշակերտներին` հավելել. «Առաջին ինը տարիների ընթացքում դուք ձեռք եք բերել գիտելիք. այս պահից սկսած` ինքներդ պետք է ձևավորեք ձեր ապագան: Դուք պետք է հստակ գիտակցեք` ինչու է կարևոր ավագ դպրոցի երեք տարին ձեզ համար: Մարդկությունն իր ողջ պատմության ընթացքում ստեղծել է երեք կարևոր արժեք՝ անհատ` իր իրավունքներով, ընտանիք և ազգ:
Դարերի ընթացքում այս ձևաչափը խախտելու շատ փորձեր են եղել, բայց դրանք կյանքի քննությունը չեն բռնել, որովհետև բնության հիմնական օրենքը տեսակի պահպանության և շարունակության ապահովման խնդիրն է: Իսկ տեսակը պահպանելու համար պետք է ունենալ գիտելիք և այն փոխանցել: Որպես փոքր ժողովուրդ՝ պետք է հասկանանք, որ մեր տեսակը պետք է պահպանվի, և դուք այդ տեսակի շարունակողը պետք է լինեք»,- նշել է նախարարը` աշակերտներին խորհուրդ տալով առանձնացնել նպատակն ու միջոցը, քանի որ, ըստ Լևոն Մկրտչյանի, նպատակը պետք է լինի մեծ ու հստակ, իսկ միջոցն ուղղակի նպաստի այն իրագործելուն: «Այս ինֆորմացիոն դարաշրջանում պետք է հստակ գիտակցել` գիտելիքն ու տեղեկատվությունն ինչի համար օգտագործել, առաջնայինը և երկրորդականը տարբերակել: Ուսուցիչն էլ պետք է հստակ գիտակցի իր առաքելությունը. կրթությունն այն գործիքն է, որով ապահովվում է տվյալ տեսակի շարունակությունը: Ինչ չափով բոլորս կգիտակցենք այս առաքելությունը, այնքան էլ արդյունքը կենսունակ կլինի»,-նշել է նախարարը` աշակերտներին խորհուրդ տալով երբեք չվախենալ փոփոխություններից և չհուսահատվել դժվարություններից:
Բաց դասի ընթացքում աշակերտները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, մասնավորապես, նրանց հետաքրքրել է 12-ամյա կրթության, թեմատիկ առաջադրանքների, արտերկրում սովորելու հնարավորության, ապագա մասնագիտության ընտրության հարցերը:
Բաց դասից հետո նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: Այն հարցին, թե ինչու է ընտրվել հենց այս դպրոցը, Լևոն Մկրտչյանը նշել է, որ խնդիր է դրված եղել ընտրել գյուղական դպրոց. «Մենք հաճախ գնում ենք հայտնի դպրոցներ, սակայն կրթական համակարգի ամուր հենքը հենց գյուղական դպրոցներն են, որտեղ պահպանվել են լավագույն ավանդույթները: Սակայն պետք է ցավով արձանագրել, որ այսօր գյուղական դպրոցների զգալի մասում աշակերտների պակաս կա: Անհրաժեշտ է մշտական ուշադրություն դարձնել այս տիպի դպրոցներին»,-ընդգծել է նախարարը:
Լրագրողների մեկ այլ հարցի` ի՞նչ գիրք խորհուրդ կտա ընթերցել նախարարը, Լևոն Մկրտչյանը պատասխանել է, որ իր համար, առհասարակ, շատ կարևոր է գիրք հասկացությունը: «Ես շատ եմ ուրախանում, երբ Երևանում բացվում են սրճարան-գրախանութներ, և այնտեղ շատ երիտասարդներ եմ տեսնում, քանի որ այդ մշակույթը սկսում է վերադառնալ: Առհասարակ, եթե նկատել եք, գրքի նկատմամբ աշխարհում հետաքրքրությունը սկսում է մեծանալ: Ինչ վերաբերում է կոնկրետ ինչ գիրք խորհուրդ կտայի, ասեմ` Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» և Վիլյամ Սարոյանի ցանկացած ստեղծագործություն»,-նշել է նախարարը:
Լևոն Մկրտչյանը նաև շրջել է դպրոցում, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ, ծանոթացել դպրոցի նյութատեխնիկական բազային և պայմաններին: Նախարարը դպրոցին նվիրել է համակարգչային լսարան և գրքերի խմբաքանակ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26